- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Կաթ ընկույզներից
Բաղադրիչներ
- նուշ - 20 գր
- գետնանուշ - 20 գր
- հնդկական ընկույզ - 20 գր
- ջուր - 500 մլ
- շաքարավազ - 25 գր
Քայլերի հաջորդականություն
- Գետնանուշը կեղևազրկում ենք: Նուշը, գետնանուշն ու հնդկական ընկույզը բլենդերում մանրացնում ենք այնքան, որ ստացվի մանր փշրանք: Ավելացնում մի քիչ ջուր ու նորից հարում բլենդերով: Ավելացնում ենք շաքարավազը, մնացած ջուրը և նորից հարում: Կաթսայի վրա ցանց ենք դնում, ցանցի վրա՝ մի քանի տակ ծալված մարլյա և կաթը քամում ենք: Ընկուզային կաթը պատրաստ է:
- Այն լինում է նուրբ կաթնագույն, կարելի է և՛ խմել, և՛ օգտագործել շիլաներ պատրաստելու համար:
Վերջում ավելացնենք, որ բուսական կաթ կարելի է ստանալ նաև կոկոսից ու սոյայից, սակայն դրանց բաղադրատոմսը բոլորովին այլ է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: