- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 35 minutes
Կակաչի սերմով ռուլետ
Բաղադրիչներ
- ալյուր - 600 գր
- խմորիչ - 1.5 թ/գդ
- շաքարավազ - 3 թ/գդ
- աղ - 1.5 թ/գդ
- շաքարավազ - 50 գր
- ջուր - 180 մլ
- ջուր գազավորված - 180 մլ
- բուսայուղ - 4.5 ճ/գդ
- Միջուկի համար՝
- կակաչի սերմ(мак) - 300 գր
- շաքարավազ - 150-200 գր
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ամանի մեջ լցնում ենք գոլ ջուրը, ավելացնում խմորիչն ու գդալով խառնում ենք: Այնուհետև 15 րոպեով թողնում ենք տաք տեղում: Ժամանակը լրանալուն պես ալյուրն անցկացնում ենք մաղով և կամաց-կամաց լցնում խմորիչով զանգվածի մեջ (անընդհատ խառնում ենք, որպեսզի ստանանք համասեռ զանգված): Այնուհետև ավելացնում ենք գազավորված ջուրն ու շաքարավազը: Զանգվածը 10-15 րոպե ձեռքերով լավ խառնում ենք, վերջում ավելացնում բուսայուղը, խմորը ծածկում սրբիչով ու 30-40 րոպե թողնում, որ խմորը հասունանա:
- Կակաչի սերմերի վրա եռացրած ջուր ենք լցնում, 10 րոպե անց ջուրը թափում ենք և ավելացնում շաքարավազը: Զանգվածը լավ խառնում ենք:
Խմորը 2-4 մասերի ենք բաժանում և ուղղանկյունաձև գրտնակում ենք:
- Միջուկը լցնում ենք խմորների մեջ, զգուշությամբ փաթաթում ենք և ծայրերը ծալում դեպի ներս: Ռուլետները դնում ենք փայլաթիթեղապատ ձևամանի մեջ և 20 րոպեով հանգիստ թողնում: Ժամանակը լրանալուն պես, թխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 25-30 րոպե:
- Վրան շաքարի փոշի ենք ցանում և վայելում:
Համեղ ռուլետ , որը շատ թեթև է ու գեղեցիկ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: