- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Կակաչի սերմով տորթ
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 6 հատ
- շաքարավազ - 8 ճ/գդ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- ալյուր - 12 ճ/գդ
- կակաչի սերմ(мак) - 2 ճ/գդ
- Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
- շաքարի փոշի - 3-4 ճ/գդ
- Օշարակի համար՝
- հյութ նարինջի - 50 մլ
- շաքարավազ - 40 գր
- Զարդարելու համար՝
- կակաչի սերմ(мак) - 1 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Ձվերն ու շաքարավազը մոտ 10 րոպե լավ հարում ենք: Ավելացնում ենք կակաչի սերմերը, փխրեցուցիչի հետ մաղած ալյուրն ու լավ խառնում ենք:
Խմորը լցնում ենք 25-27 սմ տրամագծով յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 30 րոպե:
- Հանում ենք բիսկվիթը, հովացնում և բաժանում 3 հավասար մասերի:
- Պատրաստում ենք օշարակը: Նարնջի հյութն ու շաքարավազը դնում ենք մարմանդ կրակին և անընդհատ խառնելով՝ համասեռ զանգված ստանում: Շերտերը տոգորում ենք օշարակով:
Պատրաստում ենք կրեմը: Սերուցքն ու շաքարի փոշին լավ հարում ենք:
Առաջին շերտին կրեմ ենք քսում ու ցանում կակաչի սերմերը: Նույն կերպ վարվում ենք երկրորդ և երրորդ շերտերի հետ, ինչից հետո կրեմապատում ենք ամբողջ տորթը:
- Վրան կակաչի սերմեր ենք ցանում և տորթը մի քանի ժամով տեղափոխում սառնարան:
Համեղ տորթ , որը կարող ենք զարդարել նաև սերուցքով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: