- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 30 minutes
Կաղամար՝ լցոնված բրնձով և սնկով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խաշած բրնձով, տապակած սնկով և պանրով լցոնված կաղամարներ: Շատ համեղ և հագեցնող օրիգինալ ուտեստ է: Սառը վիճակում կարելի է որպես խորտիկ մատուցել, ըստ ցանկության կարող ենք նաև տաք վիճակում մատուցել: Սոխը մաքրում ենք և մանր կտրատում:
- Սունկը ոչ մեծ կտորներով կտրատում ենք:
- Պանիրը մեծ քերիչով անցկացնում ենք:
- Բուսայուղը թավայի մեջ տաքացնում ենք: Ավելացնում ենք սոխը և 5-10 րոպե տապակում ենք մինչև ոսկեգույն դառնա: Ավելացնում ենք սունկը և 15-20 րոպե տապակում ենք մինչև արտազատվող հեղուկը գոլորշիանա: Աղ և պղպեղ ենք անում:
- Ամանի մեջ ենք լցնում խաշած բրինձը, տապակած սունկն ու պանիրը: Ավելացնում ենք 1-2 ճ/գդ թթվասերը կամ մայոնեզը, խառնում ենք: Անհրաժեշտության դեպքում աղ ենք անում: Միջուկը պատրաստ է:
- Կաղամարները հալեցնում ենք: Եթե կաշին հանած չէ, ապա հոսող տաք ջրի տակ կաշվեհան ենք անում, զգուշորեն խիտինային շերտը հանում և ներսից և դրսից լավ լվանում: Կաղամարները լցոնում ենք, բայց ոչ շատ խիտ:
- Փայտիկներով ամրացնում ենք: Կաղամարները դնում ենք թթվասերով պատված ձևամանի մեջ: Տեղափոխում ենք մինչև 20 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 20-25 րոպե եփում ենք: Պատրաստի կաղամարները կարելի է մատուցել տաք վիճակում՝ որպես խավարտ, կամ սառը վիճակում՝ որպես խորտիկ: Ցանկալի է գիշերը սառնարանը դնել, որպեսզի հեշտ կտրենք: Սառնարանից հանում ենք և սուր դանակով կտրատում:
Ի դեպ, պատրաստի կաղամարները կարելի է մատուցել տաք վիճակում՝ որպես խավարտ, կամ սառը վիճակում՝ որպես խորտիկ: Ցանկալի է գիշերը սառնարանը դնել, որպեսզի հեշտ կտրենք: Սառնարանից հանում ենք և սուր դանակով կտրատում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: