- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 30 minutes
Կաղամբով կարկանդակ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 500 գր
- փխրեցուցիչ - 0,5 թ/գդ
- լոլիկի մածուկ - 1 ճ/գդ
- ջուր - 125 մլ
- բուսայուղ - 125 մլ
- ցորենի թեփ - 3 թ/գդ
- քրքում - 1 թ/գդ
- Միջուկի համար՝
- կաղամբ - 700 գր
- սոխ - 1 գլուխ
- սոյայի սոուս - 2 ճ/գդ
- ընկույզ - 80 գր
- վարսակի փաթիլներ (հերկուլես) - 2 ճ/գդ
- պապրիկա - ըստ ճաշակի
- պղպեղ սև
- բուսայուղ
Քայլերի հաջորդականություն
- Խմոր ենք հունցում։ Դրա համար լոլիկի մածուկը ջրի մեջ լուծում ենք, ավելացնում ենք մի քիչ աղ։ Ալյուրը մաղում ենք, ավելացնում ենք թեփը, փխրեցուցիչը, քրքումը և այդ ամենը լավ խառնում ենք։ Ալյուրի մեջ փոքր չափաբաժիններով ավելացնում ենք ջրով բացած լոլիկի մածուկը, այնուհետև բուսայուղը։ Լավ խառնում ենք և խմոր հունցում։ Խմորը ծածկում ենք և մոտ 1 ժամ հանգիստ թողնում։
- Քանի դեռ խմորը հանգստանում է, զբաղվում ենք միջուկով։ Գլուխ սոխը մաքրում ենք և մանր կտրատում։ Կաղամբը անցկացնում ենք մանր քերիչով։
- Սոխը տապակում ենք տաքացրած բուսայուղի մեջ` մինչև ոսկեգույն դառնա։ Ավելացնում ենք կաղամբը։ Համեմում ենք սոյայի սոուսով, պապրիկայով և սև պղպեղով։ Շոգեխաշում ենք մոտ 5 րոպե միջին ուժեղության կրակի վրա` ժամանակ առ ժամանակ խառնելով։ Այնուհետև ավելացնում ենք մանրացված ընկույզն ու վարսակի փաթիլները, խառնում ենք։
- Խմորը գրտնակում ենք և տեղափոխում բուսայուղով պատված ձևամանի մեջ (ավելի լավ է ձևամանը հանվող լինի)։ Խմորի եզրերը ձևամանի կողքերով մի քիչ բարձրացնում ենք։ Այնուհետև լցնում ենք միջուկը և սեղմում։ Թխում ենք 30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ 20 րոպե թխվելուց հետո, լավ կլինի կարկանդակը փայլաթիթեղով ծածկենք։
- Բարի ախորժակ:
Ի դեպ, կաղամբով կարկանդակ պատրաստելիս, կարող ենք միջուկը ձեռքի տակ եղած մթերքներով պատրաստել, օրինակ հավով, գազարով և կաղամբով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: