Կաղամբով պահքային կոտլետ
Բաղադրիչներ
- կաղամբ - 1 կգ
- սոխ - 1 գլուխ
- սամիթ - 1 փունջ
- աղ - ըստ ճաշակի
- աղացած սև պղպեղ - ըստ ճաշակի
- սխտոր - 1-2 ատամիկ
- սպիտակաձավար - 0,5 բաժակ
- ալյուր - 0,5 բաժակ
- պաքսիմատ - 1 բաժակ
- բուսայուղ - 0,5 բաժակ
Քայլերի հաջորդականություն
- Ջուրը լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք կրակի վրա և համեմում ենք աղով։ Այնուհետև կաղամբը բաժանում ենք 4 մասի, դնում ենք եռացող ջրով լի կաթսայի մեջ ու 5 րոպե եփում ենք։
- Այնուհետև կաղամբը կաթսայից հանում ենք, դնում քամիչի մեջ, որպեսզի ավելորդ ջուրը դուրս գա։
- Կաղամբներից յուրաքանչյուրը առանձին-առանձին հարում ենք բլենդերով։
- Մանրացրած կաղամբին ավելացնում ենք մանր կտրատած սոխը, սխտորն ու սամիթը, աղն ու սև պղպեղը և խառնում ենք։
- Այնուհետև ավելացնում ենք ալյուրն ու սպիտակաձավարը և զգուշորեն խառնում ենք։
- Թողնում ենք, որ ստացված զանգվածը 5-7 րոպե հանգստանա և այդ ընթացքում սպիտակաձավարը տաք կաղամբի մեջ հասցնի ուռչել։
- Գդալի օգնությամբ վերցնում ենք ֆարշը, խոնավ ձեռքերով ձևավորում ենք կոտլետներն ու թաթախում ենք պաքսիմատի մեջ։
- Տապակում ենք ուժեղ կրակի վրա այնքան, մինչև վարդագույն դառնան։
- Համեղ կոտլետները պատրաստ են։
Այս կոտլետները նորություն կլինեն ձեր սննդակարգում։ Այսպիսի կոտլետներ կարելի է պատրաստել նաև ծաղկակաղամբով։
Մատուցում ենք համեղ սոուսների հետ, կանաչեղենի և բանջարեղենի հետ։ Շատ համեղ են հատկապես լոլիկի ու կանաչ սիսեռի հետ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև ձեզ։ Շատ համեղ կոտլետներ ստացվեցին։ Ընտանիքիս անդամներն էլ շատ հավանեցին (ոչ մի կոտլետ տեղում չմնաց🥰): Շնորհակալություն համեղ և հետաքրքիր բաղադրատոմսի համար։💖