- Yield: 15րոպե անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 15 minutes
Կաղամբով և վարունգով աղցան
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կաղամբը կտրատում ենք։ Եթե ձմռան կաղամբ է, ապա պետք է մի քիչ աղ ավելացնենք և ձեռքերով տրորենք։ Տրորելուց կաղամբը խրթխրթան է լինելու։
- Վարունգները լվանում ենք և ծայրերը կտրում։ Այնուհետև վարունգը ձողաձև կտրատում ենք և լցնում աղցանամանի մեջ։
- Սամիթը լվանում ենք, չորացնում և մանր կտրատում։ Այնուհետև ավելացնում ենք բանջարեղենի մեջ։ Աղ և պղպեղ ենք անում, մայոնեզ և ճզմած սխտոր ենք ավելացնում։
- Աղցանը խառնում ենք և գեղեցիկ աղցանամանի մեջ տեղափոխում։
- Այս աղցանը կարելի է մատուցել ցանկացած խավարտի հետ։
- Բարի ախորժակ։
Ի դեպ, այսպիսի կաղամբով աղցան պատրաստելու համար շատ մթերքներ պետք չեն, արդյունքն էլ գոհացնող է 🙂
Isk mayonez?
Մայոնեզ կա այստեղ օգտագործված 🙂