Կամամբեր մուրաբայով
Բաղադրիչներ
- պանիր Կամամբեր - 250 գր
- ընկույզ - ըստ ճաշակի
- շերտավոր խմոր - 1 գլանակ (400 գր)
- մուրաբա - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Կամամբեր պանիրն (Պրեզիդենտ) ամբողջությամբ տեղավորում ենք շերտավոր խմորի մեջ, ապա եզրերը վրա ենք բերում:
- Թխում ենք 180-200 աստիճան տաքացրած ջեռոցում 40-50 րոպե մինչև կարմրելը:
- Այնուհետև հանում ենք ջեռոցից, վրան լցնում ենք ընկույզն ու մուրաբան (մենք օգտագործել ենք բալի մուրաբա) և մատուցում ենք տաք վիճակում:
Բարի վայելում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: