- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 20 minutes
Կանաչ լոբի բանջարեղենով
Բաղադրիչներ
- լոբի կանաչ - 400գր
- գազար - 1 հատ
- դդմիկ - 1 հատ
- տաքդեղ կարմիր - 1 հատ
- ռեհան - 1ճ/գդ(չորացրած)
- ձիթայուղ - 2-3ճ/գդ
- ջուր - 1 բաժակ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Լվանում և կտրատում ենք դդմիկը, ապա կեղևազրկում և կտրատում ենք գազարը:
- Բարակ, երկար շերտերով կտրատում ենք տաքդեղը:
- Տապակի մեջ լցնում ենք ձիթայուղը, ապա ավելացնում ենք կտրատված բանջարեղենները, լոբին, աղը, սև պղպեղը, չորացրած ռեհանը, ջուրը և դնում թույլ կրակի վրա փակ կափարիչով շոգեխաշվելու 20 րոպե:
- Պատրաստի ուտեստը մատուցում ենք տաք վիճակում:
Մատուցելիս կանաչ լոբու վրա շաղ տվեք քունջութ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: