

Կանաչ կարագ
Քայլերի հաջորդականություն
- Կարագը նախօրոք հանում ենք սառնարանից, որպեսզի հալվի սենյակային պայմաններում:
- Մաղադանոսն ու սամիթը լվանում ենք, չորացնում ենք սրբիչի օգնությամբ, ապա մանր կտրատում ենք:
- Կարագը դնում ենք տարայի մեջ, ապա ավելացնում ենք մաղադանոսն ու սամիթը:
- Կարելի է ավելացնել նաև մի քիչ ճզմիչով անցկացրած սխտոր:
- Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ու կեղև:
- Ստացված զանգվածը լավ խառնում ենք, մինչև ստացվի միասեռ զանգված:
- Ահա և պատրաստ է մեր կարագը:
Բարի ախորժակ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: