- Prep Time: 60 minutes
- Cook Time: 25 minutes
Կանաչ ոլոռով և սպանախով պիրոգ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
1. Պատրաստում ենք խմորը: Դրա համար բլենդերի բաժակի մեջ լցնում ենք ալյուր, աղ, շաքար և խորանարդաձև կտրտած սառը կարագ: Հարում ենք` մինչև ստացվի յուղոտ փշրանք:
2. Լցնում ենք ջուրն ու հնարավորինս արագ խառնում խմորը: Չափից դուրս երկար խառնել պետք չէ, որովհետև կարագը կհալվի ու խմորը կարծր կստացվի:
Խմորից գունդ ենք ձևավորում, փաթափում սնդային թաղանթով ու դնում սառնարանում 30-40 րոպե:
Սառեցված խմորը հանում ենք թաղաթից և 4-5 մմ հաստտությամբ շերտ բացում: Դնում ենք ֆորմայի մեջ (յուղ քսել պետք չի), կողամասերը սեղմում ենք մատով: Ավելորդ մասերը հեռացնում ենք: Ծակծկում ենք պատառաքաղով:
3. Խմորի մակերեսին փայլաթիթեղի շերտ ենք դնում, վերևից լցնում զանգվածը (լոբի, ոլոռ կամ բրինձ):
4. Դնում ենք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ ու թխում 7 րոպե:
Հանում ենք, փայլաթիթեղն անմիջապես հեռացնում, հատակը ծակում պատառաքաաղով: Ֆորման ետ ենք դնում ջեռոց ու թխում ևս 5 րոպե:
Կրկին հանում ենք ու հովացնում: Ջեռոցը չենք անջատում:
Սպանաղը 30 վայրկյան սպիտակեցնում ենք եռացող աղաջրում (սառեցվածի համար այս գործողությունը պետք չէ. այն պետք պարզապես հալեցնել ու քամել): Լցնում ենք փլավքամիչի մեջ:
5. Խառնում ենք ոլոռն ու սպանաղը, մի քիչ աղ ցանում:
6. Շաղախի համար ձուն սերուցքի ու թթվասերի հետ պատառաքաղով հարում ենք: Աղ ենք ցանում:
7. Լցոնը լցնում ենք ֆորմայի մեջ ու ավելացնում շաղախը: Դնում ենք ջեռոցում ու թխում` մինչև լցոնը պնդանա` մոտ 25 րոպե:
Մատուցում ենք տաք վիճակում:
Պիրոգների թեման անսպառ է: Այս անգամա առաջարկում ենք սեզոնային պիրոգ՝ կանաչ ոլոռով ու սպանաղով: Կախված սեոնից՝ բաղադրիչները կարելի է փոխարինել սառեցված կամ չորացրած տարբերակներով:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: