- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 10 minutes
Կանապե Զատիկ
Բաղադրիչներ
- կրեկեր - 16 հատ (կլոր)
- պանիր մասկարպոնե - 80-100 գր
- լոլիկ չերրի - 8 հատ
- բուսայուղ - 1/4 թ/գդ
- ձիթապտուղ սև - 16 հատ
- կանաչի
Քայլերի հաջորդականություն
- Յուրաքանչյուր կրեկերի վրա պանիր ենք քսում (ամեն մի կրեկերին մոտ 1 թ/գդ պանիր է գնում)։ Դրանք զատիկների «ծաղիկներն» են լինելու։ Պանրապատ կրեկերները առայժմ մի կողմ ենք դնում։ Եթե պանիրը առանց հավելումների է, կարող ենք կանաչի ավելացնել, ինչը հետաքրքիր համ կհաղորդի։ Կարող ենք նաև ճզմած սխտոր ավելացնել պանրին։
- Չերրի լոլիկները մեջտեղից կիսում ենք։ Լոլիկի յուրաքանչյուր կեսի վրա կենտրոնից 2/3 մասի չափով (մինչև վերջ չենք կտրում) կտրվածք ենք անում։ Զատկի «թևիկները» թեթևակի բացում ենք։
- Ձիթապտուղների 1/3 մասը կտրում ենք` դա զատկի «գլուխն» է լինելու։
- Ձիթապտուղների մնացորդները դաանակով մանրացնում ենք (որքան մանր, այնքան լավ)։ Մի քանի կաթիլ բուսայուղ ենք ավելացնում և խառնում ենք։
- Կանապեները հավաքում ենք։
Պանրապատ կրեկերի վրա չերրի լոլիկներն ենք դնում։ Լոլիկի հիմնամասում ձիթապտուղ ենք դնում։ Ձիթապտղի մեջ բեղիկներ ենք դնում(դա կարող է լինել կանաչ սոխի կամ կանաչու տեսքով)։ Մանրացված ձիթապտուղները փայտիկների կամ դանակի օգնությամբ լոլիկի վրա ենք դնում։ Սա փոքր-ինչ երկար գործընթաց է, այնպես որ պետք է համբերությամբ զինվենք։
Բարի ախորժակ։
Ի դեպ, եթե կանապեի սիրահար եք, ապա Զատիկ կանապե պատրաստելուց զատ, կարող եք պատրաստել մեր մյուս կանապեները 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: