

- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Կանապե ”Զատիկ”
Բաղադրիչներ
- լոլիկ չերրի - 5 հատ
- պանիր հալված - 50 գր
- ձիթապտուղ սև - 5-6 հատ
- հաց սև - 10 կտոր
- կանաչի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Վերցնում ենք հացի կտորները, վրան հալած պանիր ենք քսում և ըստ ճաշակի կանաչի ավելացնում:
- Լոլիկները 2 մասի ենք բաժանում, իսկ ձիթապտուղները՝ մանր կտրատում: Զիթապտղի կտորները մտցնում ենք լոլիկի մեջ, իսկ ծայերերով ձևավորում ենք զատիկի գլուխը:
- Զատիկները շարում ենք մատուցվող ամանի մեջ, հալած պանրով աչուկներ ձևավորում և մատուցում:
Շատ հեշտ պատրաստվող կանապե , որը կուրախացնի Ձեր փոքրիկներին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzez….shat shnorhakak em dzez, nman hamex u gexecik axcaneri u mnacac ayl baxadratomseri hamar..shat hacheli u hamov kayq e..?
Սիրելի Անահիտ, շնորհակալ ենք ջերմ խոսքերի ու գնահատանքի համար: Շատ ուրախ ենք, որ հետևում եք մեզ և օգտվում եք մեր կայքի բաղադրատոմսերից: 🙂