- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 5 minutes
Կանապե ”Նավակներ”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Հացը քառակուսաձև կամ ուղղանկյունաձև կտրում ենք։
- Պանիրը պատառաքաղով ճզմում ենք և ավելացնում թթվասերը։
- Այս զանգվածի մեջ ավելացնում ենք մանր կտրատված սամիթն ու սխտորը, ըստ ճաշակի համեմում ենք աղով ու պղպեղով և լավ խառնում։
- Հացի կտորների վրա դնում ենք պանրով միջուկի 1-ական գդալ, որի վրա էլ դնում ենք
կլոր կտրած բողկը։
- Վարունգը բարակ և երկար շերտերի ենք բաժանում։
- Բողկի վրա դնում ենք կես լորի ձու` դեղնուցի մասով դեպի վերև։ Վարունգը զիգզագաձև շարում ենք փայտիկի վրա և ամրացնում հացի վրա։
Այդ նույն սկզբունքով պատրաստում ենք բոլոր կանապեները։ Այնուհետև պատրաստի կանապեները տեղավորում ենք ափսեյի մեջ և մատուցում։
Արագ պատրաստվող և հետաքրքիր ձևավորված կանապե:
Ի դեպ, եթե հավանեցիք այս կանապեն, ապա առաջարկում ենք խորտիկների լայն տեսականի կայքի խորտիկներ բաժնում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: