- Yield: Անմիջապես
- Prep Time: 25-30 minutes
- Cook Time: 25 minutes
Կանապե ”սնկով զամբյուղներ”
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 250 գր (առանց խմորիչի)
- 1 ձու - վրան քսելու համար
- Միջուկի համար`
- սունկ շամպինիոն - 150 գր
- սոխ - 50 գր
- թթվասեր - 5 ճ/գդ
- ալյուր - 1/2 թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- բուսայուղ - տապակելու համար
Քայլերի հաջորդականություն
- Շերտավոր խմորով այս հացուտիկները կարելի է լցոնել սնկով , մսային ռագուով, կաթնաշոռային զանգվածով, մրգերով և այլն: 14 հատ կանապե է ստացվում:
Խմորը 3-4 մմ հաստությամբ գրտնակում ենք: Բաժակով 5 սմ տրամագծով շրջաններ ենք կտրում, սակայն եթե կլոր ձևամաններ կան, ապա կարող ենք դրանցով կտրել: Շրջանների կեսը տեղափոխում ենք յուղաթղթապատ տապակի մեջ և վրան ձու ենք քսում:
- Մնացած շրջաններից օղակներ ենք կտրում. դրա համար պետք է բաժակով , ձևամանով կամ պլաստիկե շշի խցանով 3 սմ տրամագծով փոքրիկ շրջաններ կտրել:
- Ստացված օղակները դնում ենք տապակում դրված ամբողջական շրջանների վրա և թեթևակի սեղմում ենք: Տեղափոխում ենք մինչև 200 ասիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 20 րոպե թխում ենք: Ի դեպ, 3 սմ տրամագծով կտորները կարող ենք նույնպես դնել տապակի մեջ, իսկ թխվելուց հետո վրան շաքարի փոշի ցանել և այդպես ուտել: Պատրաստի հացուտիկներն ամբողջությամբ սառեցնում ենք:
- Պատրաստում ենք միջուկը:
Սոխը մաքրում ենք և մանր կտրատում:
- Սունկը մանր կտրատում ենք:
- Սոխը բուսայուղի մեջ տապակում ենք մինչև թափանցիկ դառնա: Ավելացնում ենք սունկը, խառնում ենք և տապակում՝ մինչև սնկից արտազատվող հյութը գոլորշիանա:
- Աղ և պղպեղ ենք անում, ավելացնում ենք ճզմած սխտորը: Ալյուր ենք լցնում և խառնում: Ավելացնում ենք թթվասերը, խառնում ենք, մի քանի րոպե տաքացնում: Սառեցնում ենք:
- Հացուտիկների մեջտեղի հատվածը մատով ներս ենք սեղմում և միջուկը լցնում:
- Ըստ ցանկության, կարող ենք մաղադանոսով ձևավորել:
Կանապե <սնկով զամբյուղներ> հարմար է պատրաստել տոնական կամ ֆուրշետային սեղանների համար 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: