- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 35 minutes
Կանելոնի մսային միջուկով
Բաղադրիչներ
- մակարոն - 1 տուփ (կանելոնի)
- միս տավարի (աղացած) - 600 գր
- սոխ - 1 գլուխ
- տաքդեղ - 1 հատ մեծ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 350 մլ
- լոլիկի մածուկ - 4 ճ/գդ
- պանիր մոցարելլա - 200 գր
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սոխն ու տաքդեղը մանր կտրատում ենք: Միջին ուժգնության կրակին թավայի մեջ տաքացնում ենք 1-2 ճ/գդ բուսայուղը, բանջարեղենը տապակում ենք 5-6 րոպե, մինչև փափուկ խրթխրթան վիճակը:
- Լցնում ենք աղացած մսով կաթսայի մեջ, ավելացնում ենք 2 ճ/գդ լոլիկի մածուկ, աղ ու պղպեղ ենք ցանում և լավ խառնում ենք:
- Կանելոնին լցոնում ենք ու ձևամանի մեջ կիպ շարում:
- Սերուցքը խառնում ենք մնացած 2 ճ/գդ լոլիկի մածուկի հետ: Ըստ ճաշակի աղ ենք ավելացնում և սերուցքալոլիկային սոուսը լցնում ենք կանելոնիի վրա:
- Ձևամանը դնում ենք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ ու թխում մոտ 35 րոպե, մինչև ձողիկները փափկեն: Հանում ենք, վրան քերած պանիր ցանում ու ևս 5 րոպե ջեռոցում եփում: Ջեռոցից հանում ենք ու մատուցում:
Կանելոնի եփելու այս տարբերակը շատ հետաքրքիր է և հարմար հյուրասիրության համար 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: