Կարամելային դեսերտ
Բաղադրիչներ
- Կրեմի համար՝
- կաթ - 250 մլ
- շաքարավազ - 1 ճ/գ
- վանիլային շաքար - 1 ճ/գ
- ձու - 1 հատ
- ձվի դեղնուց - 2 հատ
- Կարամելի համար՝
- շաքարավազ - 100 գր
- ջուր - 100 մլ
Քայլերի հաջորդականություն
- Նախ պատրաստում ենք կարամելը, որի համար շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ ու դնում ենք միջին ուժգնության կրակի վրա։ Եփում ենք այնքան, մինչև շաքարավազը կարամելացվի։ Կարամելացված շաքարավազին ավելացնում ենք տաք ջուրը, հասցնում ենք եռման աստիճանի և եփում ենք այնքան, մինչև ստացվի պինդ օշարակային զանգված։
Այնուհետև կրակի վրայից հանում ենք, իսկ այդ ընթացքում պատրաստում ենք կրեմը։
Կաթը լավ տաքացնում ենք։ Ձուն ու դեղնուցները խառնում ենք սովորական ու վանիլային շաքարավազների հետ ու խառնում ենք։
- Այնուհետև տաք կաթը կամաց-կամաց ավելացնում ենք տաք կաթը։
- Ֆորմաները կարագապատում ենք, լցնում ենք մի քիչ կարամել, ապա՝ զգուշորեն ավելացնում ենք ձվի զանգվածը։
- Փոքրիկ ֆորմաները դնում ենք մեծ եռացրած ջրով լի մեծ ձևամանի մեջ։
- Եփում ենք 45 րոպե 150 աստիճան տաքացրած ջեռոցում։
Պատրաստ լինելուց հետո հանում ենք մեծ ձևամանից ու թողնում ենք, որ սառչի սենյակային պայմաններում։ Ապա պահում ենք սառնարանում, որ ամբողջությամբ սառչի։
Մատուցելուց առաջ դեսերտը դանակի օգնությամբ հանում ենք ձևամանից և դնում ենք գեղեցիկ ափսեի մեջ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: