- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 15 minutes
Կարամելային թխվածքաբլիթներ
Բաղադրիչներ
- կարագ - 100 գր
- շաքարավազ - 100 գր
- խտացրած կաթ եփված - 400 գր
- ձու - 2 հատ
- ալյուր - 350 գր
- աղ - 1/4 թ/գդ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- շոկոլադ սպիտակ - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Կարագը շաքարավազի հետ հարում ենք այնքան մինչև կրեմանման զանգված ստանանք։ Ավելացնում ենք խտացրած կաթը և նորից խառնում։
- Հատ առ հատ ձվերն ենք ավելացնում, յուրաքանչյուր ձուն լցնելուց հետո լավ հարում ենք։ Այնուհետև ավելացնում ենք աղի ու փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը և փափուկ խմոր ենք հունցում, որպեսզի հնարավոր լինի գնդեր ձևավորել։
- Գնդեր ենք ձևավորում և դնում ենք յուղաթղթով տապակի մեջ։
- Մոտ 15 րոպեով (մինչև թխվածքաբլիթները պատրաստ լինեն) տեղափոխում ենք նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Երբ թխվածքաբլիթները պատրաստ են հանում ենք և թողնում ենք սառչեն։
- Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, լցնում խոհարարական ներարկիչի մեջ և թխվածքաբլիթի վրա ցողում։ Այնուհետև թխվածքաբլիթները մոտ 10 րոպեով դնում ենք սառնարանը, որպեսզի շոկոլադը սառչի։
Սառնարանից հանում ենք և մատուցում։
Այս բաղադրիչներից 40-45 հատ թխվածքաբլիթ է ստացվում։ Սովորաբար խտացրած կաթը օգտագործվում է որպես կրեմի բաղադրիչ, բայց պարզվում է այն խմորի մեջ էլ կարելի է օգտագործել։ Արդյունքում շատ համեղ թխվածքաբլիթներ են ստացվում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: