- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 30 minutes
Կարամելային կոնֆետ
Բաղադրիչներ
- կարագ - 140գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 120մլ
- շաքարավազ - 200գր
- շոկոլադ սև - 450գր
- մեղր - 60մլ
- ջուր - 3ճ/գդ
- աղ ծովի - 1/2թ/գդ
- ձիթայուղ
Քայլերի հաջորդականություն
- Պատում ենք պերգամենտային թղթով ձևամանը և վրան քսում ձիթայուղ:
Առանձին ամանի մեջ լցնում ենք սերուցքն ու կարագը և դնում միկրոալիքային վառարան կամ թույլ կրակի վրա մինչև կարագի հալվելը սերուցքի մեջ:
- Կաթսայի մեջ խառնում ենք ջուրն ու մեղրը, ավելացնում ենք շաքարավազը, դնում միջին կրակի վրա, հասցնում եռման աստիճանի, պահում ենք 1 րոպե մինչև շաքարավազի հալվելը, ապա թուլացնում ենք կրակը և եփում 5-10 րոպե մինչև 160 աստիճան:
- Ապա եռացող քաղցր ջրի մեջ լցնում ենք հալեցված սերուցքային զանագվածը, եփում 5-10 րոպե մինչև 118 աստիճան: Երբ կարամելը հասնում է անհրաժեշտ ջերմաստիճանի լցնում ենք այն ձևամանի մեջ և թողնում, որ սառչի 3,5 ժամ:
- Կտրատում ենք 375գր շոկոլադը, վրան լցնում 30գր կարագը և դնում միկրոալիքային վառարան 30-45 վայրկյան, ապա ավելացնում ենք մնացած շոկոլադը և խառնում մինչև շոկոլադի ամբողջական հալվելը:
Կտրատում ենք պատրաստի կարամելը և ընկղմում հալեցրած շոկոլադի մեջ պատառաքաղի օգնությամբ: Պատրաստի կոնֆետները դնում ենք պերգամենտային թղթի վրա և վրան շաղ տալիս ծովի աղը:
- Երբ կոնֆետները պատրաստ են կարելի է համտեսել:
Կարամելային կոնֆետները կարելի է մատուցել անմիջապես կամ թողնել սառնարանում, որպեսզի կարամելը պնդանա, ապա մատուցել 🙂 xprague.com
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
SHART
🙂