- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 45-50 minutes
Կարամելային կրեմով և խնձորով տարտ
Բաղադրիչներ
- Cremoso-ի համար`
- եղեգնաշաքար - 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 270 մլ
- ձվի դեղնուց - 5 հատ
- ժելատին - 0,5 թ/գդ
- կարագ - 80 գր
- աղ - 1 պտղունց
- Փխրուն խմորի համար՝
- ալյուր - 110 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 50 գր
- կարագ - 90 գր
- շաքարավազ - 60 գր
- ձվի դեղնուց - 1 հատ
- կիտրոն - 1/3 թ/գդ (կեղև)
- աղ - 1 պտղունց
- սոդա - 1/2 թ/գդ
- Ձևավորման համար՝
- խնձոր - 1 հատ
- ջուր - 6 ճ/գդ
- դարչին - 1/2 թ/գդ
- շաքարավազ շագանակագույն - 60 գր
- ընկույզ - 20 գր
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 4-6: Ժելատինը սառցաջրում թրջում ենք (եթե ժելատինը արագ լուծվող է, ապա այս կետը բաց ենք թողնում)։ Սկզբում մի քանի գդալ շաքարավազ ենք լցնում կաթսայի մեջ և դնում միջին ուժեղության կրակի վրա, շաքարավազը լուծվելուց հետո, անմիջապես ևս 1 գդալ շաքարավազ ենք լցնում, բայց չենք խառնում, պարզապես կաթսան թափահարում ենք, այնուհետև կրկին շաքարավազ ավելացնում։ Այժմ փայտե գդալով խառնում ենք և աստիճանաբար ավելացնում մնացած շաքարավազը։ Քանի դեռ շաքարավազը հալչում է, սերուցքը լցնում ենք մեկ այլ կաթսայի մեջ և առանց եռացնելու տաքացնում ենք։ Եթե շաքարավազը լուծվել է և կարամելի է նմանվել, կաթսան կրակից վերցնում ենք և փոքր չափաբաժիններով ավելացնում տաք սերուցք` զանգվածն անընդհատ խառնելով։
Դեղնուցները լցնում ենք մեկ այլ ամանի մեջ և թեթևակի հարում ենք, ինչից հետո դանդաղ, բայց ջանասիրաբար խառնում ենք և սկսում ավելացնել կարամելային զանգվածը։ Զանգվածն ավելացնելու հետո ամբողջը կրկին հետ ենք լցնում կաթսայի մեջ և դնում թույլ կրակի վրա, որպեսզի զանգվածը թեթևակի թանձրանա (պետք է անընդհատ խառնել և կրակի վրա երկար չթողնել)։ Ժելատինը քամում ենք, լցնում այդ զանգվածի մեջ և խառնում։ Այնուհետև ավելացնում աղն ու կարագը և լավ խառնում ենք։ Կրեմը լցնում ենք տարայի մեջ, սննդային թաղանթով ծածկում այնպես, որ թաղանթը դիպչի կրեմի մակերևույթին։ Կրեմը 30 րոպե թողնում ենք սենյակային ջերմաստիճանում, որպեսզի սառչի, այնուհետև դնում սառնարանի մեջ, որտեղ այն մի ամբողջ գիշեր պետք է մնա։ Առավոտյան կրեմը այսպիսի տեսք պետք է ունենա։
- Կրեմը սառնարանից հանելուց հետո 4-5 րոպե հարիչով հարում ենք, որպեսզի այն ծավալով ավելանա և դառնա օդեղեն։
- Լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ և մինչև օգտագործելը դնում սառնարանը։
- Պատրաստում ենք փխրուն խմորը: Շաքարավազն ու կիտրոնի կեղևը խառնում ենք։ Ալյուրը, օսլան, կարագն ու աղը լցնում ենք կոմբայնի մեջ և փշրանքի վերածում, ինչից հետո ավելացնում կիտրոնախառը շաքարավազն ու սոդան և 30 վայրկյան թողնում կոմբայնի մեջ։ Վերջում ավելացնում ենք դեղնուցը և ևս 1 րոպե կոմբայնով խառնում։ Խմորը պատրաստ է։
- Խմորը դնում ենք ալրապատ սեղանի վրա և թեթևակի տրորում ենք, այնուհետև գրտնակում 3-4 մմ հաստությամբ շերտով, որից հետո խմորը գրտնակի օգնությամբ տեղափոխում ենք ձևամանի վրա։ Խմորը ձևամանի մեջ հարթեցնում ենք և ավելորդ մասերը կտրում։ Խմորի վրա յուղաթուղթ ենք փռում (վրան ծանրություն դնում)։ Այդպես թխում ենք 10-15 րոպե մինչև եզրերը թեթևակի կարմրեն, որից հետո թուղթը և ծանրությունը հանում ենք և խմորը ևս 7 րոպե թխում, որպեսզի ստանանք ոսկեգույն երանգ։
Պատրաստի տարտը ձևամանի մեջ սառեցնում ենք։
- Քանի դեռ տարտը ջեռոցում է, խնձորները մաքրում ենք, 4 մասի կիսում, սերմերը հանում և յուրաքանչյուր մասը բաժանում 3 կտորի:
Թավան դնում ենք միջին ուժեղության կրակի վրա, ավելացնում ենք շաքարավազը, 6 ճ/գդ ջուրն ու դարչինը։ Շաքարավազի լուծվելուց հետո ավելացնում ենք խնձորները և երկու կողմից տապակում։ Այդ ընթացքում խնձորները փափկում են, ջուրն էլ գոլորշիանում և արդյունքում ստանում ենք կարամել։ Թողնում ենք, որպեսզի խնձորները սառչեն։
- Սառած տարտի մեջ կրեմ ենք լցնում:
- Ձևավորում ենք խնձորներով և ընկույզով։ Բարի ախորժակ:
Ի դեպ, Cremoso-ն կարող եք օգտագործել ոչ միայն տարտ պատրաստելիս, այլև այլ տորթերի մեջ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: