- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 30 minutes
Կարամելային մուսս
Բաղադրիչներ
- ժելատին - 12գր
- ջուր - 30մլ
- խտացրած կաթ եփված - 350գր
- ձվի դեղնուց - 4 հատ
- ձվի սպիտակուց - 2 հատ
- շաքարավազ - 100գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300մլ
Քայլերի հաջորդականություն
- Ժելատինը թրջում ենք 10մլ ջրով:
Եփված խտացրած կաթը լցնում ենք փոքր կաթսայի մեջ, տեղափոխում կրակի վրա: Անընդհատ խառնելով եփում ենք մինչև ջրիկանա, ապա ավելացնում ենք ժելատինը և լավ խառնում:
- Դեղնուցները խառնում ենք 20գր շաքարավազի հետ, սկսում հարել մինչև դրանց փրփրելը և սպիտակ երանգ ստանալը:
- Շաքարավազի մնացած մասից և սպիտակուցներից պատրաստում ենք իտալական մերենգա: Դրա համար առանձին հարում ենք սպիտակուցները մինչև փափուկ փրփուրի առաջացումը, ապա 80գր շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ 20մլ ջրի հետ և տեղափոխում կրակի վրա:Եփում ենք օշարակը մինչև հասունանալը (դա ստուգելու համար պատառաքաղը խրեք օշարակի մեջ, ապա բարձրացրեք վերև. այն պետք է ծորի ), ապա լցնում հարված սպիտակուցների վրա: Լավ հարում ենք մինչև սպիտակուցների պնդանալը:
- Առանձին հարում ենք սերուցքը:
- Տաք կարամելային զանգվածի մեջ ենք ավելացնում հարված դեղնուցները: Խառնում ենք մինչև միատարր զանգվածի առաջացումը:
- Այնուհետև ավելացնում ենք սպիտակուցները, զգուշությամբ խառնում:
- Ավելացնում ենք հարված սերուցքը, կրկին զգույշ խառնում, որպեսզի չառաջացնենք պղպջակներ:
- Ստացված զանգվածը լցնում ենք բաժակների մեջ և տեղափոխում սառնարան 3 ժամով:
Կարամելային մուսսը մատուցելիս կարելի է զարդարել խոշոր տաշեղներով քերված խոկոլադով: dubaixpage
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
nasdsxfvvvxscbv