- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 60 minutes
Կարամելային Նապոլեոն
Բաղադրիչներ
- Շերտերի համար՝
- ալյուր - 800 գր
- փխրեցուցիչ - 0,5 թ/գդ
- ձու - 2 հատ
- կաթ - 300 մլ
- եղեգնաշաքար - 100 գր
- կարագ - 80 գր
- Սերուցքակարամելային կրեմի համար՝
- խտացրած կաթ եփված - 500 գր
- կաթ - 500 մլ
- ձու - 2 հատ
- օսլա (крахмал) - 4 ճ/գդ
- վանիլին - 2 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 700 մլ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շերտերը: Շաքարավազն ու սենյակային ջերմաստիճանի կարագը լավ հարում ենք: Առանձին ամանի մեջ լավ հարում ենք ձվերը ու միացնում կարագային խառնուրդին, ավելացնում ենք կաթը և կրկին հարում:
Ալյուրի մաղում ենք փխրեցուցչի հետ, կամաց-կամաց ավելացնում մեր ստացած զանգվածին ու խմոր հունցում: Պատրաստի խմորը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 30 րոպե թողնում սենյակային ջերմաստիճանում:
- Խմորը բաժանում ենք 20 հավասար մասի, յուրաքանչյուրը 24 սմ տրամագծով գրտնակում և թխում ենք առանձին-առանձին՝ 4-5 րոպե, 180-200 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Պատրաստում ենք սերուցքակարամելային կրեմը: Ձվերը, վանիլինի ու օսլայի հետ խառնում ենք և խառնելը չդադարեցնելով ավելացնում տաքացրած կաթը: Այնուհետև կրեմը դնում ենք կրակին և խառնելով եփում:
Կրեմը հովացնում ենք և ավելացնում եփած խտացրած կաթը:
Առանձին ամանի մեջ հարում ենք սերուցքը և ավելացնում մեր կարամելային զանգվածին: Ահա և վերջ:
- Շերտերը լավ կրեմապատում ենք և դնում իրար վրա:
- Կարամելային Նապոլեոնը զարդարում ենք փշրանքներով:
- Վայելում ենք:
Արդյունքում ստացանք յուրահատուկ կարամելային Նապոլեոն 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: