- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25 minutes
Կարամելային տորթ խնձորով
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 4 հատ
- ալյուր - 120 գր
- շաքարավազ - 150 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- Կարամելային խնձորների համար՝
- խնձոր - 400 գր
- կարագ - 50 գր
- շաքարավազ - 50 գր
- դարչին - 1 թ/գ
- հյութ կիտրոնի - ըստ ճաշակի
- Կարամելային մուսսի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 400 գր
- շաքարավազ - 150 գր
- կաթ - 150 մլ
- ձվի դեղնուց - 2 հատ
- ժելատին - 10 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը, որի համար ձուն զգուշորեն հարում ենք 5-7 րոպե՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազը։
- Ալյուրն ու փխրեցուցիչն անցկացնում ենք մաղով, ապա ավելացնում ենք մյուս զանգվածին ու խառնում։
- Ձևամանը (22 սմ տրամագծով) պատում ենք յուղաթղթով, լցնում ենք խմորն ու թխում 20-25 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո բիսկվիթը թողնում ենք, որ սառչի, այնուհետև բաժանում ենք երկու հավասար մասերի։
- Պատրաստում ենք կարամելային խնձորները, որի համար խնձորները կեղևահանում ու կտրատում ենք, ապա անմիջապես լցնում ենք կիտրոնի հյութը, որպեսզի խնձորները չսևանան։
- Խնձորներին ավելացնում ենք շաքարավազն ու դարչինը և խառնում ենք։
- Բուսայուղով լի տապակը տաքացնում ենք, ավելացնում ենք խնձորներն ու եփում ենք 3-4 րոպե, որպեսզի շաքարավազը լուծվի։
- Այնուհետև կրակը մեղմացնում ենք, տապակը կափարիչով փակում ենք ու 10-15 րոպե շոգեխաշում ենք։ Խնձորները պետք է լինեն փափուկ, բայց ոչ փխլվող։
- Պատրաստում ենք կարամելային մուսսը, որի համար տապակի մեջ լցնում ենք 70 գր շաքարավազը, դնում ենք միջին կրակի վրա ու եփում ենք այնքան, մինչև դառնա սաթի գույն։
- Աստիճանաբար ավելացնում ենք նախօրոք տաքացրած կաթը։
- Ստացվում է իրիսի գույնի կարամելային զանգված։
- Դեղնուցներն ու 40 գր շաքարավազը հարում ենք։
- Անընդհատ հարելով ավելացնում ենք կարամելային կաթը։
- Ստացված զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ ու եփում ենք, մինչև պնդանա։
- Ժելատինը լցնում ենք 80 գր ջրի մեջ և 10 րոպե թողնում ենք, որ ուռչի։ Ժելատինը լցնում ենք տաք կարամելային կրեմի վրա, լավ խառնում ու թողնում ենք, որ սառչի։
- Սերուցքը հարում ենք այնքան, որ ստավի պինդ զանգված և կամաց-կամաց ավելացնում ենք մնացած 40 գր շաքարավազը։ Ավելացնում ենք կարամելային զանգվածն ու լավ խառնում ենք։
- Բիսկվիթի առաջին շերտը դնում ենք ձևամանի մեջ, թեթևակի խանավացնում ենք խնձորի հյութով։
- Դնում ենք կարամելային խնձորները։
- Լցնում ենք կրեմի մի մասն ու հավասարապես տարածում ենք։
- Դնում ենք բիսկվիթի երկրորդ շերտը, որը 2 սմ-ով փոքրացնում ենք, որպեսզի մուսսը կարողանանք լցնել։
- Լցնում ենք մուսսն ու հավասարապես տարածում ենք։
- Վրան լցնում ենք երկրորդ շերտից մնացած խմորի փշրանքներն, ապա 3-4 ժամ պահում ենք սառնարանում։
- Համեղ, անուշաբույր ու նրբահամ տորթը պատրաստ է։
Շատ համեղ տորթ, որը կարող եք վայելել մեկ բաժակ սուրճի կամ թեյի հետ։
Բարի վայելում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: