- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30-45 minutes
Կարամելացված տանձով կարկանդակ
Բաղադրիչներ
- ալյուր - 150 գր
- կարագ - 100 գր
- շաքարավազ - 50 գր
- մեղր - 50 գր
- ձու - 3 հատ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- դարչին - 1 թ/գդ
- կոճապղպեղ (имбирь) - 1/2 թ/գդ
- մշկընկույզ (мускатный орех) - 1/2 թ/գդ
- Վերին շերտի համար`
- տանձ - 800 գր
- կարագ - 50 գր
- շաքարավազ - 50 գր
- հյութ կիտրոնի - 2 ճ/գդ
- կոնյակ - 2 ճ/գդ(ըստ ցանկության)
Քայլերի հաջորդականություն
- Տանձերը լվանում ենք, բաժանում երկու մասի, մաքրում կորիզները, կտրատում շերտերով։ Լցնում ենք ամանի մեջ, ավելացնում կիտրոնահյութը, խառնում։ Թավայի մեջ հալեցնում ենք կարագը։
- Հավասար շերտով լցնում ենք շաքարավազը։ Եփում ենք, մինչև բաց գույնի կարամել ստացվի. այդ ընթացքում խառնել չի կարելի։ Ավելացնում ենք տանձերը և կրակը ուժեղացնում։ Սկզբից կարամելը կկպչի, բայց հենց տանձերը տաքանան և սկսի հյութն առանձնանալ, կարամելը նորից կջրիկանա։ Լավ խառնում ենք։ Լցնում ենք կոնյակը, կափարիչը փակում, և կրակը թուլացնում մինչև նվազագույնին հասնի։ Տանձերը եփում ենք 15-30 րոպե կամ մինչև միջին փափկության հասնի։ Տանձի կտորները պետք է դառնան փափուկ և ճկուն, բայց միաժամանակ լավ պահեն իրենց ձևը։
- Պատրաստում ենք խմորը։
Փափուկ կարագը և շաքարավազը խառնում ենք։
Ավելացնում ենք ձուն, հալեցված և սառած մեղրը ու լավ հարում ենք։
- Ալյուրը խառնում ենք փխրեցուցիչի, դարչինի, կոճապղպեղի և մշկընկույզի հետ ու ավելացնում զանգվածին։ Խառնում ենք մինչև միասեռ դառնա։ Ձևամանին մի փոքր կարագ ենք քսում (ցանկալի է ձևամանի տրամագիծը 26 սմ-ից փոքր չլինի)։ Գեղեցիկ շրջանի ձևով շարում ենք տանձի շերտերը, կամ պարզապես լցնում ենք ձևամանի մեջ և թիակով հարթեցնում։ Վրան լցնում ենք թավայում մնացած կարամելը։
- Վրայից հավասարաչափ լցնում ենք խմորը և հարթեցնում թիակով։ Դնում ենք մինչև 180 աստիճան տաքացված ջեռոցն ու թխում մոտ 20-30 րոպե, կամ մինչև մակերեսը խրթխրթան դառնա։
- Կարկանդակը ջեռոցից հանելուց հետո անմիջապես ծածկում ենք մեծ հարթ ափսեով կամ տախտակով (կարևորը` ոչ պլաստիկե) և շրջում։ Հետո սառեցնում։ Ահա թե ինչ տեսք ունի կարկանդակը կտրած վիճակում։
- Ցանկության դեպքում մատուցելիս կարող ենք պլոմբիր ավելացնել։
Կարկանդակը պատրաստվում է Տարթ տատենի սկզբունքով. այսինքն ջեռոցից հանելուց անմիջապես հետո շրջում ենք։ Այսպիսի կարկանդակներ ավելի հաճախ պատրաստում են խնձորով, սալորով կամ ծիրանով` նախապես կարամելիզացնելով թավայի մեջ։ Տանձը նույնպես հրաշալի է համադրվում կարամելի հետ։ Կարկանդակի խմորը նույնպես շատ հետաքրքիր է. համեմունքների շնորհիվ այն մի թեթև կծու, բայց միաժամանակ նրբահամ է ստացվում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: