- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 15 minutes
Տապակած կարկանդակներ հավի մսով և պանրով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Ալյուրը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում մեկ պտղունց աղը և մեկ ճաշի գդալ բուսայուղը: Լցնում ենք 150 մլ եռման ջուրը, գդալով լավ խառնում ենք, ստանում համասեռ զանգված: Պատրաստի խմորը լավ հովացնում ենք:
- Միսը ոսկրերից պոկում ենք ու կտրատում:
- Պանիրը խոշոր քերիչով քերում ենք:
- Կանաչ սոխը մանր կտրատում ենք: Պանիրը, թթվասերը, ձուն, կանաչ սոխն ու մի պտղունց աղը լցնում ենք կաթսայի մեջ և խառնում:
- Այժմ կարկանդակներն ենք պատրաստում: Սեղանին մի քիչ ալյուր ենք ցանում ու խմորը գդալով լցնում վրան: Սեղանի վրա մի քիչ հունցում ենք և անհրաժեշտության դեպքում ալյուր ավելացնում, որպեսզի խմորը ձեռքերին չկպչի:
Խմորը 6 մասի ենք բաժանում, ամեն մի մասը 12 սմ տրամագծով շրջանաձև գրտնակում: Շրջանի մի կողմում լցնում ենք միսը, վրան աղ ցանում և դնում պանրային զանգվածը:
- Ծածկում ենք, կարկանդակի տեսք տալիս և եզրերը պատառաքաղով սեղմում:
- Բուսայուղը թավայի մեջ լավ տաքացնում ենք: Կարկանդակները դնում ենք մեջը և տապակում մինչև ոսկեգունելը: Շրջում ենք, մյուս կողմը նույնպես տապակում: Հետո կրակը հասցնում ենք նվազագույնի, կափարիչը ծածկում ու 5-10 րոպե եփում:
- Մատուցում ենք քանի դեռ տաք են:
Հավի մսով և պանրով կարկանդակներ կարող ենք պատրաստել մի քանի րոպեների ընթացքում ու վայելել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
միսը կհասցնի այդ կարճ ժամանակահատվածում եփվի՞
թե եփեք նոր՞
Սիրելի Գոհար, կարկանդակները երկու կողմից լավ տապակելուց հետո մոտ 10 րոպե եփում ենք։ Այդ ընթացքում միսը կհասցնի եփվել։ ։)