- Yield: 5 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25 minutes
Կարկանդակներ մսով և պանրով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 250-300 գր
- ջուր - 150 մլ
- բուսայուղ - 80 մլ
- խմորիչ - 1 ճ/գդ
- աղ - 0,5 թ/գդ
- կարագ - կարկանդակների վրա քսելու համար
- Մսով միջուկի համար՝
- միս տավարի (աղացած) - 700 գր (հավի կամ խոզի)
- զիրա - 0,5 թ/գդ
- մշկընկույզ (мускатный орех) - 0,5 թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- սոխ - 1 գլուխ
- Պանրով միջուկի համար՝
- պանիր - 500 գր
- սպանախ - 400 գր (սառեցրած)
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Խմորի բաղադրիչներով խմոր ենք հունցում և թողնում 30 րոպե:
Պատրաստում ենք մսով միջուկը: Սոխը տապակում ենք այնքան, մինչև փափկի: Աղացած մսին ավելացնում ենք համեմունքներն ու սոխը ու շոգեխաշում մինչև եփվելը:
Պատրաստում ենք պանրով լցոնը: Սառած և սենյակային ջերմաստիճանի բերված սպանախը տաքացնում ենք չոր թավայի մեջ, այնուհետև հովացնում ենք: Պանիրը մանր քերիչով քերում ենք և խառնում սպանախին, այնուհետև աղ ենք ավելացնում:
Հասունացած խմորը բաժանում ենք 5-6 մասը:
- Ամեն մի մասը բարակ գրտնակում ենք՝ այնպես, որ միջից երևա սեղանի վրայի նախշը:
- Խմորի վրա հալեցրած կարագ ենք քսում և երկու հակադիր ծայրերը վրա բերում այնպես, ինչպես պատկերված է նկարում:
- Մեջը դնում ենք պանրով միջուկը:
- Նույնը անում ենք նաև մսով միջուկի հետ:
- Մյուս երկու ծայրերը վրա ենք բերում և ամրացնում: Ստացվում է ծրար, որը ձեռքերով թեթևակի սեղմում ենք կամ գրտնակում:
- Թավան տաքացնում ենք և բուսայուղում: Կարկանդակները երկու կողմից տապակում ենք այնպես, որ խմորը դառնա ոսկեգույն:
- Թավայից հանում ենք, սրբիչով ծածկում ու թողնում 5 րոպե: Մատուցելիս կիսում ենք կամ չորս մասի բաժանում:
- Համտեսում ենք:
Կարկանդակներ մսով կարելի է համտեսել թանի հետ: Բարի ախորժակ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: