

- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 20 minutes
Կարկանդակ «Արև»
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 1000 գր
- պանիր մոցարելլա - 200 գր
- լոլիկի մածուկ - 3-4 ճ/գ
- օրեգանո
- ռեհան
- ձու
Քայլերի հաջորդականություն
- Պանիրն անցկացնում ենք քերիչով։
- Խմորը նախօրոք դուրս ենք բերում սառնարանից ու թողնում ենք սենյակային պայմաններում։ Ապա բացում ենք մեծ խմորաշերտ։
- Խմորից փորձում ենք ստանալ 22 սմ տրամագծով երկու շրջանաձև խմորաշերտեր։
Առաջին շերտը դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ։
- Խմորաշերտը պատում ենք լոլիկի մածուկով։ Համեմում ենք ռեհանով ու օրեգանոյով։
- Ապա լցնում ենք քերած պանիրն ու թեթևակի սեղմում ենք։
- Դնում ենք երկրորդ խմորաշերտն ու թեթևակի սեղմում ենք։
- Կենտրոնում դնում ենք բաժակ ու դանակով բաժանում ենք կտորների։
- Յուրաքանչյուր կտորը ոլորում ենք ՝ վերածելով արևի ճառագայթների։
- Պատում ենք թեթևակի հարած ձվով։
- Եփում ենք 10-20 րոպե նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում։
Մեր համեղ կարկանդակը պատրաստ է։ մատուցում ենք տաք վիճակում։
Պարզ, բայց շատ համեղ բաղադրատոմս։ Բարի ախորժակ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: