- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 30 minutes
Կարկանդակ ”Արևածաղիկ”
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 500 գր
- թթվասեր - 200 գր
- կարագ - 140 գր
- աղ - 1/2 թ/գդ
- Միջուկի համար՝
- միս տավարի - 500 գր
- վարունգ մարինացված - 3 հատ (ինչպես նաև մարինադի ջուրը՝ 70 մլ)
- սոխ - 1 գլուխ
- կարագ - 70 գր
- արգանակ տավարի մսի - 70 մլ
- ձվի դեղնուց - 1 հատ
Քայլերի հաջորդականություն
- Փափկեցրած կարագը խառնում ենք թթվասերի հետ և աղ ավելացնում։ Կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրը, գնդում և 30 րոպեով տեղափոխում սառնարան։
Միսը, սոխն ու վարունգը մանր կտրատում ենք և մի փոքր կարագով տապակում։ Այնուհետև ավելացնում ենք մնացած կարագը, մսի արգանակը, մարինադի ջուրը և փակ կափարիչով եփում 5-7 րոպե։
- Խմորը գրտնակում ենք, շրջանների բաժանում և յուրաքանչյուրի մեջ 1-2 ճ/գդ միջուկ լցնում։
- Տեղափոխում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, ծայրերը զգուշությամբ միացնում և վրան ձվի դեղնուց քսում։
- Թխում ենք նախօրոք 190 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե։
Համեղ կարկանդակ , որը դուր կգա հատկապես Ձեր փոքրիկներին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: