- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 25 minutes
Կարկանդակ «Խխունջ» պանրով ու խոզապուխտով
Բաղադրիչներ
- խմորիչով շերտավոր խմոր - 500 գր
- խոզապուխտ - 200 գր
- պանիր - 200 գր
- ձու - 1 հատ
- քունջութ սև - 1 ճ/գ
- քունջութ սպիտակ - 1 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Խոզապուխտն ու պանիրն անցկացնում ենք քերիչով։
- Բացում ենք խմորն ու բաժանում երկար շերտերի։
- Յուրաքանչյուր շերտը լցոնում ենք խոզապուխտով, ապա՝ պանրով։
- Խմորի եզրերն ամրացնում ենք։
- Ամրացնելուց հետո դնում ենք ձևամանի մեջ՝ փորձելով ստանալ խխունջ։
- Յուրաքանչյուր ռուլետ տեղադրում ենք այնպես, որ խխունջ ստանանք։ Այնուհետև ամրացնում ենք մեկը մյուսին։
- Կարկանդակը պատում ենք հարած ձվով։
- Կարկանդակը պատում ենք քունջութով։ Մենք օգտագործել ենք սպիտակ ու սև քունջութ։
- Թխում ենք 15-25 րոպե 220 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Խոզապուխտով ու պանրով կարկանդակը պատրաստ է։ Վայելում ենք։
Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: