- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25-30 minutes
- Cook Time: 60 minutes
Կարկանդակ կարամելային կրեմով
Բաղադրիչներ
- Կրեմի համար՝
- շաքարավազ - 140 գր
- կաթ - 400 մլ
- ալյուր - 100 գր
- կարագ - 200 գր
- շաքարի փոշի - 200 գր
- վանիլին - 0,5 թ/գդ
- Խմորի համար՝
- խմորիչ - 10 գր
- կաթ - 600 մլ
- ալյուր - 500 գր
- շաքարի փոշի - 150 գր
- կարագ - 250 գր
- ձու - 1 հատ
- փխրեցուցիչ - 1/2 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Այս կարկանդակը բավական արագ է պատրաստվում։
Պատրաստում ենք կրեմը: Կաթսայի մեջ ենք լցնում 140 գր շաքարավազը, դնում ենք կրակի վրա և հալեցնում մինչև դառնա բաց շագանակագույն։ Ավելացնում ենք կաթի կեսը և սպասում ենք, որ կարամելը կաթի մեջ լուծվի։
- Քանի դեռ կարամելը լուծվում է, նախապատրաստում ենք կրեմի մյուս մասը: Ամանի մեջ ենք լցնում 100 գր ալյուրը և աստիճանաբար ավելացնում ենք մնացած կաթը ( 3 ճ/գդ թողնում ենք խմորի մեջ օգտագործելու համար)։ Լավ խառնում ենք, որպեսզի գնդիկներ չմնան։
- Կարամելը լուծվելուց հետո ալյուրով և կաթով խառնուրդը միացնում ենք իրար և թույլ կրակի վրա եփում մինչև թանձրանա։ Այնուհետև կրեմը սառեցնում ենք։ 200 գր շաքարի փոշին, վանիլինը և 200 գր փափկած կարագը լցնում ենք սառած կրեմի մեջ և հարիչով հարում այնքան, մինչ ստանանք փքուն զանգված:
- Այժմ պատրաստում ենք խմորը: Խմորիչը լուծում ենք 3 ճ/գդ կաթի մեջ։ Ալյուրը շաքարի փոշու և փխրեցուցիչի հետ խառնում ենք, ավելացնում ենք խորանարդաձև կտրատած կարագը և տրորում մինչև փշրանք ստանանք։ Ձուն պատառաքաղով թեթևակի հարում ենք և ավելացնում ալյուրով զանգվածի մեջ, որից հետո ավելացնում ենք կաթով խմորիչը և փափուկ խմոր ենք հունցում։
- Խմորը ծածկում ենք և 15 րոպե հանգիստ թողնում։
- Այնուհետև խմորը 6 մասի ենք կիսում և յուրաքանչյուրը 0,3 սմ հաստությամբ ուղղանկյունաձև գրտնակում ենք։
- Շերտերը թխում ենք մոտ 10 րոպե` մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Սառեցնում ենք։ Շերտերի անհավասար եզրերը կտրում ենք և փշրում։ Շերտը դնում ենք մատուցարանի վրա, առատորեն պատում ենք կրեմով և ծածկում երկրորդ շերտով և այդպես բոլոր շերտերն իրար վրա ենք դնում։
- Վերջում տորթի վրա փշրանք ենք լցնում։
Ի դեպ, եթե նախընտրում եք խրթխրթան կարկանդակներ, ապա պատրաստելուց հետո անմիջապես կարող եք կտրել և համտեսել, իսկ եթե ուզում եք, որ վերջիններս փափուկ լինեն, ապա մի քանի ժամ պետք է թողնեք, որպեսզի ներծծվեն 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: