- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 60-80 minutes
Կարկանդակ ”Մոնբլան”
Բաղադրիչներ
- Փխրուն խմորի համար`
- ալյուր - 140 գր
- կարագ - 75 գր
- շաքարի փոշի - 40 գր
- ձու - 1 հատ
- աղ - 1 պտղունց
- Հրեշտակային բիսկվիթի համար`
- շաքարավազ - 90 գր
- ալյուր - 40 գր
- ձվի սպիտակուց - 4 հատ
- աղ - 1 պտղունց
- աղ կիտրոնի - 1 պտղունց
- Կրեմ-պլոմբիրի համար`
- կաթ - 250 մլ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 մլ
- շաքարի փոշի - 85 գր
- ձվի դեղնուց - 4 հատ
- ալյուր - 0.5 ճ/գդ
- վանիլին - 0.5 թ/գդ
- դարչին - ըստ ճաշակի
- Եփովի խմորի համար`
- ջուր - 125 մլ
- ալյուր - 90 գր
- կարագ - 50 գր
- ձու - 2 հատ
- աղ - 0.25 թ/գդ
- Սպիտակ շոկոլադով ջնարակի համար`
- շոկոլադ սպիտակ - 150 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 գր
- կարամել - 50 գր
- վանիլին - 0.5 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստման ժամանակը՝ 80 րոպե+ սառելու ընթացքը
Չափաբաժինները՝ 4: Սենյակային ջերմաստիճանի կարագը ձվի և շաքարի փոշու հետ հարում ենք, ավելացնում ենք ալյուրն ու խմոր ենք հունցում: Խմորը սննդային թաղանթով փաթաթում ենք և 1 ժամով տեղափոխում սառնարանը: Խմորը գրտնակում ենք, անհրաժեշտ չափի շրջաններ կտրում՝ 1 սմ բարձրությամբ կողքեր ձևավորելով (կարող ենք փայլաթիթեղով փաթաթել, որպեսզի կողքերը լավ ստացվեն): Տեղափոխում ենք ձևամանի մեջ: Խմորը պատառաքաղով ծակծկում ենք և 15 րոպեով տեղափոխում 180 աստիճան տաքացրած ջեռոցը:
- Պատրաստում ենք հրեշտակային բիսկվիթը. սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք: Սպիտակուցները լցնում ենք մաքուր, ոչ յուղոտ, ամանի մեջ և մեկ պտղունց աղի և կիտրոնի աղի հետ հարում ենք՝ աստիճանաբար ավելացնելով շաքարի փոշին: Հարում ենք այնքան, մինչև պինդ փրփուր ստանանք, այնուհետև աստիճանաբար ավելացնելով ալյուրը, զգուշորեն խառնում ենք: Զանգվածը հավասարապես տարածում ենք յուղաթղթի վրա; Շերտը թխում ենք մոտ 10-15 րոպե՝ 180 ատիճան տաքացրած ջեռոցում, այնուհետև սառեցնում ենք և շրջաններ կտրում՝ ավելի փոքր, քան փխրուն խմորից պատրաստված շրջանները, որպեսզի դրանք իրար մեջ մտնեն:
- Պատրաստում ենք եփովի կրեմը. դեղնուցները ալյուրի հետ հարում ենք մինչև փքուն զանգված ստանանք: Կաթը, դարչինը և վանիլինը լցնում ենք կաթսայի մեջ և տաքացնում ենք: Կաթը աստիճանաբար լցնում ենք դեղնուցների վրա, և զանգվածը խառնելով, դնում ենք թույլ կրակի վրա: Կրեմը, անընդհատ խառնելով եփում ենք՝ մինչև թանձրանա: Պատրաստի կրեմը սառեցնում ենք: Սառած սերուցքը լցնում ենք մեկ այլ ամանի մեջ և հարում ենք մինչև փքուն և խիտ զանգված ստանանք, որից հետո ավելացնում եք սառած եփովի կրեմի (եթե կրեմը ջրիկ է, չենք վհատվում, պարզապես կարող ենք ժելատին ժելատին ենք ավելացնում) մեջ:
- Պատրաստում ենք եփովի խմորը. ջուրը կարագի և աղի հետ տաքացնում ենք և հասցնում եռման աստիճանի, այնուհետև ավելացնում ենք ալյուրը: Լավ խառնում ենք և աստիճանաբար դեղնուցներն ավելացնում խմորի մեջ: Լավ խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք: Խմորից ձեռքերով փոքրիկ գնդիկներ ենք ձևավորում և 20-30 րոպեով տեղափոխում մինչև 190 աստիճան տաքացրած ջեռոցը: Ստացված գնդիկները սառեցնում ենք և կրեմ- պլոմբիրով լցոնում: Գնդիկները ընկղմում ենք հալեցրած սպիտակ շոկոլադի մեջ և թողնում ենք չորանան:
- Պատրաստում ենք ջնարակը. սպիտակ շոկոլադը սերուցքի մեջ հալեցնում ենք, կարող ենք նաև կարամել ավելացնել: Փխրուն խմորով պատրաստված շրջանակի մեջ ենք լցնում ջնարակը, վրան դնում հրեշտակային բիսկվիթի շրջանը: Ջնարակը վերևից լցնում ենք, այնուհետև թողնում ենք սառչի: Կրեմը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ ևտարածում հրեշտակային բիսկվիթի վրա, որից հետո գնդիկները շրջանագծով շարում ենք: Մնացած կրեմը լցնում ենք կարկանդակի մեջտեղը: Ըստ ցանկության, ձևավորում ենք վարդի թերթիկներով և դարչինով:
- Ահա և վերջ:
Ահա այսպիսի կարկանդակ < Մոնբլան >, որը ռոմանտիկ ընթրիքի լավ գաղափար է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: