- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 45 minutes
Կարկանդակ «Շտիրլից»
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 2,5 բաժակ
- սոդա - 1թ/գ
- աղ - 1 պտղունց
- կարագ - 200 գր
- ձվի դեղնուց - 4 հատ
- շաքարավազ - 0,5 բաժակ
- կակաոյի փոշի - 0,5 բաժակ
- Միջուկի համար՝
- ջեմ - ըստ ճաշակի
- օսլա (крахмал) - ըստ ճաշակի
- ձվի սպիտակուց - 4 հատ
- շաքարավազ - 0,5 բաժակ
- Ինչպես նաև՝
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը խառնում ենք սոդայի հետ, ավելացնում ենք կտրատած, սառեցրած կարագը։ Ձեռքերով խառնում ու վերածում ենք փշուրանման զանգվածի, ապա ավելացնում ենք աղը։
- Դեղնուցները հարում ենք շաքարավազի հետ այնքան, մինչև սպիտակ զանգված ստանանք։
- Ստացված երկու զանգվածները խառնում ենք։
- Խմորը բաժանում ենք երեք մասի, որոնցից մեկին ավելացնում ենք կակաոյի փոշին ու վերածում խմորագնդի։
- Սպիտակ գնդերից մեկը պահում ենք սառնարանում, իսկ մյուս երկուսը մոտ մեկ ժամ՝ սառցախցիկում։
- Ձևամանը (բացովի) պատում ենք կարագով: Եթե սովորական ձևաման է, ապա յուղաթղթից ստանում ենք 3-4 սմ լայնությամբ շերտեր ու երկարությամբ, ձյունիկի տեսքով ամրացնում ձևամանի հակառակ կողմում։ Պետք է յուղաթուղթն այնպիսի երկարությամբ կտրել, որպեսզի եզրերը ձևամանից դուրս մնան։ Սա կօգնի թխվածքը հեշտությամբ դուրս բերել։
- Սառնարանում պահված սպիտակ խմորագունդը բացում ենք, տարծում ձևամանի երկայնքով։ Մի քիչ եզրեր ենք թողնում և պատառաքաղի օգնությամբ անցքեր բացում։
- Պատում ենք ջեմով, իսկ վրան շաղ ենք տալիս կարտոֆիլի օսլա։ Այնուհետև քերիչով անցկացնում ենք շոկոլադե խմորագունդը։
- Սպիտակուցները շաքարավազի հետ հարում ենք այնքան, որպեսզի ստանանք պինդ զանգված։
- Կարկանդակը պատում ենք սպիտակուցային զանգվածով։
- Սառցախցիկում պահված սպիտակ խմորագունդը քերիչով անցկացնում ենք ու լցնում ենք կարկանդակի վերին շերտի վրա։
- Թխում ենք 40-45 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո վրան շաղ ենք տալիս շաքարի փոշին ու մատուցում ենք։
- Համեղ պիրոգը պատրաստ է։
Նրբահամ տորթերի, թխվածքների ու պիրոգների տարատեսակ բաղադրատոմսեր կարող եք գտնել մեր կայքում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: