

- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30 minutes
Կարկանդակ ”Puffed Pancake”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Տապակի մեջ շարում ենք խոզապուխտի շերտերը և այն դնում 230 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ:
- Պատրաստում ենք խմորը: Ձվերը հարիչով թեթևակի հարում ենք, ավելացնում կեֆիրն ու կրկին հարում: Այնուհետև լցնում ենք սոդան, հարում ու ավելացնում ալյուրը, աղը և խառնում մինչ համասեռ զանգված ստանալը:
Պատրաստում ենք լցոնը: Դդմիկն ու լոլիկները լվանում ենք, չորացնում ու շրջանաձև կտրատում: Բանջարեղենի վրա աղ, սև պղպեղ ու չորացրած կանաչի ենք ավելացնում: Խմորը լցնում ենք հալեցրած խոզապուխտով տաք թավայի մեջ, վրան շարում ենք բանջարեղենը և վրան խորանարդաձև կտրատած պանիր լցնում:
Տապակը դնում ենք 230 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ ու թխում 30 րոպե:
- Զարդարում ենք ըստ ցանկության ու մատուցում:
“Puffed Pancake” կարկանդակ կարելի է պատրաստել նաև այլ լցոններով՝ թե՛ քաղցր, թե՛ աղի: Դա կախված է Ձեր նախասիրություններից ու երևակայության թռիչքից 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: