- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 30 minutes
Կարմիր բազուկով և ընկույզով աղցան
Քայլերի հաջորդականություն
- Խաշում ենք բազուկ, մաքրում և անցկացնում քերիչով:
- Կտրատում ենք սխտորը և ավելացնում քերած բազուկի վրա:
- Ավելացնում ենք մանր կտրատված ընկույզը, մայոնեզն ու աղը և խառնում ստացված զանգվածը:
Պատրաստի աղցանը տեղափոխում ենք սառնարան 15 րոպեով, ապա հանում ենք և մատուցում:
Կարմիր բազուկով և ընկույզով աղցանի մեջ կարող եք մայոնեզի փոխարեն օգտագործել թթվասեր 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Իրոք շատ համեղ ու առողջ աղցան է: Ես անպայման նուռ եմ բավական շատ ավելացնում: Ընտանիքիս անդամներին այդպես շատ է դուր գալիս, իսկ ավստրիացի մեր ծանոթներն ու ընկերներն ուղղակի հիացած են այս աղցանով:
Շատ հաճելի է կարդալ, որ լավ է ստացվել ու սիրվել է: Թող բոլոր խոհարարական փորձարկումները հաջող լինեն: