- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30 minutes
Կարմիր բազուկով և կաթնաշոռով ռուլետ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Եփած բազուկը բլենդերի մեջ մանրացնում ենք, ավելացնում ենք կաթի կեսը, ձուն, աղը և շաքարավազը և լավ հարում ենք։ Անընդհատ խառնելով աստիճանաբար ավելացնում ենք ալյուրն ու մնացած կաթը։ Այդ զանգվածը լավ խառնում ենք և խմորը պատրաստ է։ Կարող ենք տապակել։
- Թավան տաքացնում ենք, պատում բուսայուղով և խմորը շերեփով լցնում թավայի կենտրոնում։ Որպեսզի բլիթները գեղեցիկ ձև ընդունեն, կարող ենք լցնելուց հետո շերեփով հավասարեցնել։
- Բլիթը շրջում ենք և մյուս կողմից ևս տապակում։ Այսպես պատրաստում ենք բոլոր բլիթները։ Կստանանք մոտավորապես 10 բլիթ։
- Յուրաքանչյուր բլիթ պատում ենք հալած պանրով։
- Վրան շարում ենք ծովատառեխի կտորները։
- Բլիթները ձիգ փաթաթում ենք և թողնում ենք մի քիչ, որ միջուկը լավ կպչի։
- Այնուհետև նրբաբլիթները ռուլետատիպ կտրտում ենք և վերևից փայտիկով ամրացնում։ Մեր նախուտեստը պատրաստ է։
Կարմիր բազուկով բլիթները հրաշալի համադրություն են ծովատառեխի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Duq xostazel eiq kapiki demqow utest gzel
Duq xostazel eiq kapiki dem