- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 50 minutes
Կարմիր լոբի բանջարեղենով
Բաղադրիչներ
- լոբի հատիկավոր - 1 բաժակ
- դդմիկ - 1 հատ
- կաղամբ - 150գր
- լոլիկ - 2 հատ
- խմելի սունելի - 1թ/գդ
- աջիկա - 1թ/գդ
- ձիթայուղ - 2-3ճ/գդ
- ջուր - 350մլ
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Թրջում ենք լոբին ջրի մեջ 2 ժամ, ապա թափում ենք ջուրը և լվանում լոբին:
Կտրատում ենք կաղամբն ու դդմիկը բարակ, երկար շերտերով:
- Մանրացնում ենք լոլիկը բլենդերի միջոցով:
Ապա կաթսայի մեջ լցնում ենք կտրատված կաղամբը, դդմիկը, լոբին, վրան լցնում ենք լոլիկի պյուրեն, խմելի սունելին, աջիկան, աղը, ձիթայուղն ու ջուրը, խառնում և դնում միջին կրակի վրա ու եփում 50 րոպե փակ կափարիչով:
- Պատրաստի ուտեստը հանում ենք կրակի վրայից, թողնում ենք, որ սառչի և մատուցում:
Մատուցելիս կարմիր լոբու վրա ավելացրեք կտրատված կանաչի և ընկույզ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: