- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 10 minutes
Կարմիր լոբով և չորահացով աղցան
Բաղադրիչներ
- լոբի հատիկավոր - 1 տուփ
- սունկ շամպինիոն պահածոյացված - 100 գր
- վարունգ մարինացված - 100 գր
- լոլիկ - 100 գր
- չորահաց - 50 գր
- մայոնեզ - ըստ ճաշակի (կամ թթվասեր)
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Վարունգը շրջանաձև կտրատում ենք (եթե վարունգը խոշոր է, ապա շրջանները մեջտեղից կիսում ենք)։
- Լոլիկը ոչ մեծ կտորներով կտրատում ենք։
- Լոբին (անհրաժեշտության դեպքում լվանում ենք) լցնում ենք աղցանամանի մեջ։ Ավելացնում ենք սունկը, վարունգը և լոլիկները։ Չորահացն ավելացնում ենք մատուցելուց 5-10 րոպե առաջ, որպեսզի խրթխրթան մնա։
- Աղցանը մայոնեզով կամ թթվասերով համեմում ենք և խառնում։ Անհրաժեշտության դեպքում աղ ենք անում։
- Լոբով աղցանը պատրաստ է։
Ի դեպ, լոբով աղցան կարող եք մատուցել ճաշին` մսով ապուրի և պաստայի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
knereq isk lobin petqe xasenq te voch
Այս բաղադրատոմսում օգտագործված է արդեն պահածոյացված լոբի, խաշելու կարիք չկա:
Սակայն, այն կրելի է փոխարինել նաև խաշած լոբիով: