- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 15 minutes
Կարմիր կաղամբով աղցան
Բաղադրիչներ
- կաղամբ կարմիր - 250գր
- ընկույզ - 100գր(աղացած)
- համեմի սերմ - 3գր
- քացախ - 1ճ/գդ
- սոխ - 1 հատ
- ձիթայուղ - 1ճ/գդ
- խմելի սունելի - 10գր
- սխտոր - 1 հատ
- համեմ - 1/2 փունջ
- նուռ - 5-10 հատիկ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Մանր կտրատում ենք սոխն ու տապակում ձիթայուղի մեջ մինչև ոսկեգույն դառնալը:
- Մանր կտրատում ենք համեմը:
- Բարակ երկար շերտով կտրատում ենք կաղամբը, ավելացնում քացախ և թողնում հանգստանա 10-15 րոպե, ապա ձեռքով լավ տրոտում ենք կաղամբը, որպեսզի այն ավելի հյութալի լինի:
- Ավելացնում ենք տապակած սոխը, խմելի-սունելին, աղը, սև պղպեղը, համեմի սերմը, ճզմած սխտորը, կտրատված համեմը, աղացած ընկույզն ու լավ խառնում:
- Եվ համեղ աղցանը պատրաստ է: Մատուցելուց առաջ վրան շաղ ենք տալիս նռան հատիկները:
Եթե ցանկանում եք կծու համ հաղորդել կարմիր կաղամբով աղցանին, ապա կարող եք փոխարինել համեմի սերմը 1թ/գդ աջիկայով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
SHAT HAMEXEN EREVUM
Ուրախ ենք, որ հավանել եք 🙂
Shat hamex er mersiiiiii