- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 45 minutes
Կարտոֆիլը սնկով
Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 8 հատ
- սունկ շամպինիոն - 400գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 300մլ
- սխտոր - 3 հատ
- մաղադանոս - 1 կապոց
- ձիթայուղ - 5ճ/գդ
- աղ ծովի - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Լվանում, կեղևազրկում ու կտրատում ենք կարտոֆիլը կլոր շերտերով:
- Ապա բարակ շերտերով կտրատում ենք սունկը:
- Տապակի մեջ լցնում ենք կտրատված կարտոֆիլը, ավելացնում աղը, սև պղպեղը և տապակում ձիթայուղի մեջ 10 րոպե, ապա ավելացնում ենք մանր կտրատված սխտորն ու սերուցքը (այնքան, որ ծածկի կարտոֆիլի շերտը) և տապակում ևս 5 րոպե, մինչև սերուցքի խտանալը:
- Առանձին տապակի մեջ լցնում ենք 1ճ/գդ ձիթայուղ և տապակում ենք սունկը:
Տապակած կարտոֆիլը լցնում ենք ձևամանի մեջ, ավելացնում պատրաստի սունկը, մանր կտրատված մաղադանոսը և դնում ջեռոցը 20-30 րոպե 180 աստիճանում:
- Պատրաստի ուտեստը հանում ենք ջեռոցից և մատուցում:
Կարտոֆիլը սնկով շատ հագեցնող է, հեշտ պատրաստվող և կարող է հրաշալի լուծում հանդիսանալ երեկոյան ընթրիքի համար, երբ չեք կողմնորոշվում ինչ պատրաստել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Gerazancum eq amen chashak, bravo!
knereq serucq@ smerani masina xosq@?
Սերուցք – сливки- կաթի սեր (ժողովրդական լեզվով)
Բարձր յուղայնությամբ կաթնամթերք է, վաճառվում է բոլոր սուպերմարկետներում և խոշոր խանութներում: Կոնկրետ այս բաղադրատոմսում կարող եք փոխարինել կաթի և կարագի խառնուրդով: 🙂
knereq serucq@ vorn e?
Սերուցք՝ ռուսերեն ”сливки”, այլ կերպ ասած կաթի սերը:
shnorhakalutyun
Խնդրեմ 🙂
verjum dzer nkari mej kanachin bacakayum e
Բարև Ձեզ, կանաչին ըստ ճաշակի եք ավելացնում, մենք ավելի քիչ ենք օգտագործել 🙂
Barev Dzez, isk smetan chem karox ogtagorcel?
Սիրելի Հասմիկ, այդպես ուտեստի համային առանձնահատկությունը կկորչի։ ։)
Վրան կարելի է տարածել քերած դեղին պանիր, նոր եփել ջեռոցում: Պանիրը հալվում է ու կարմրում, ստացվում է ավելի գեղեցիկ ու համեղ: