- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 45-60 minutes
Կարտոֆիլի շերտերը պանրով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 4: Այս ուտեստի համար կարտոֆիլը չենք կեղևազատում, այլ լավ լվանում ենք, բայց ցանկության դեպքում, կարելի է նաև կեղևազատել։
Կարտոֆիլը երկարությամբ կտրատում ենք և լցնում ամանի մեջ։ Ավելացնում ենք բուսայուղը, աղը, պղպեղը, աղացած սոխը և 2 պճեղ ճզմած սխտորը։
- Խառնում ենք և տեղափոխում հրակայուն ամանի մեջ։
- Տեղափոխում ենք նախապես մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցը և, պարբերաբար խառնելով, մոտ 45-60 րոպե եփում ենք մինչև կարտոֆիլը փափկի։
Քանի դեռ կարտոֆիլը եփվում է, պանիրը քերում ենք, ավելացնում ենք կիտրոնի քերած կեղևը, մնացած սխտորը և ուրցի տերևները։
- Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ, կարտոֆիլի վրա ենք ավելացնում պանրային խառնուրդը, և խառնում ենք։
- Ջեռեփուկը դնում ենք ջեռոցի մեջ և թողնում ենք պանիրը հալչի։
Մատուցում ենք։
Ի դեպ, կարտոֆիլի ջեռեփուկի վրա կարող ենք պարմեզանի փոխարեն այլ պանիր ցանել, կարևորը, որ այն ջեռոցում հալչի։ Այն շատ լավ լրացում է մսային ուտեստներին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Terevs amenalav ev matcheli haykakan xohararakan sayt@ , shat shnorhakal em hanex ev gexecik baxadratomseri hamar, grete amen or patrastum em, erveq vochinch vat chi stacvel…☺☺☺
Շատ – շատ շնորհակալ ենք ջերմ խոսքերի համար 🙂
Terevs amenalav ev matcheli haykakan xohararakan sayt@ , shat shnorhakal em hamex ev gexecik baxadratomseri hamar, grete amen or patrastum em, erbeq vochinch vat chi stacvel…☺☺☺