

Կարտոֆիլով թխուկ
Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 1 կգ
- հավի կրծքամիս - 2-3 կտոր
- պանիր բրինզա - 200 գր
- պանիր - 200 գր
- ձու - 4 հատ
- կանաչի - 1 կապ
- սխտոր - 2-3 ատամիկ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ - ըստ ճաշակի
- բուսայուղ
Քայլերի հաջորդականություն
- Կարտոֆիլը կեղևահանում ու եփում ենք ջրով լի կաթսայի մեջ։
- Հավի փափկամիսը կտրատում ենք։
- Տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ այնքան, մինչև ոսկեգույն դառնա։
- Բրինզան խորանարդաձև կտրատում ենք։
- Պանիրը մանր քերիչով անցկացնում ենք։
- Տարայի մեջ լցնում ենք բրինզան, կտրատած կանաչին, քերած պանիրն ու մանր քերիչով անցկացրած սխտորը։
- Եփած կարտոֆիլը վերածում ենք խյուսի։
- Խյուսին ավելացնում ենք հավի մսի կտորները։
- Ամբողջ խառնուրդը լցնում ենք մեկ տարայի մեջ ու լավ խառնում ենք։
- Ավելացնում ենք ձուն։
- Յուրաքանչյուրից հետո զգուշորեն խառնում ենք։ Այնուհետև զանգվածը համեմում ենք աղով ու պղպեղով։
- Կարտոֆիլային զանգվածը լցնում ենք թեթևակի բուսայուղապատ ձևամանի մեջ։
- Վրան շաղ ենք տալիս պանիրը։
- 30 րոպե եփում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Համեղ ու ախորժալի ուտեստը պատրաստ է։
Վայելում ենք։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: