- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Կարտոֆիլով կարկանդակ մսային միջուկով
Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 500 գր
- միս տավարի (աղացած) - 300 գր
- սոխ - 1 գլուխ
- ձու - 1 հատ
- ալյուր - 180-200 գր
Քայլերի հաջորդականություն
- Կարտոֆիլը խաշում և հովացնում ենք: Սոխը մանր կտրատում ենք և ձիթայուղի մեջ տապակում: Այնուհետև սոխը լցնում ենք աղացած մսի մեջ, աղ և պղպեղ ենք ցանում և լավ խառնում:
Կարտոֆիլը կեղևազրկում ենք, անցկացնում մանր քերիչով և վրան ձու կոտրում: Լավ խառնում ենք, ավելացնում ալյուրը և խմոր հունցում:
- Խմորը գրտնակում ենք, շրջաններ ձևավորում և մեջը դնում միջուկը:
- Ռուլետանման փաթաթում ենք և բուսայուղի մեջ յուրաքանչյուր կողմից 2 րոպե տապակում: Այնուհետև շարում ենք ձևամանի մեջ և 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում 20 րոպե:
- Վայելում ենք:
Գեղեցիկ կարկանդակ , որը շատ հեշտ պատրաստման եղանակ ունի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Իսկ խմորն ինչ խմոր պետք է լինի?
Բարև Ձեզ Հասմիկ ջան, խմորը պատրաստում ենք կարտոֆիլից:) Կարտոֆիլը կեղևազրկում ենք, անցկացնում մանր քերիչով և վրան ձու կոտրում: Լավ խառնում ենք, ավելացնում ալյուրը և խմոր հունցում:
Intchpes haskanum em mise hum vitchakum enq dnum xmori medj.
Vorovhetev nkari medj kartses te yepats é ?
Միսը նախապես եփում ենք, հետո դնում խմորի մեջ: Հում մսով լցոնելու դեպքում միսը չի հասցնի եփել և հում կմնա: