- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 15 minutes
Կարտոֆիլով կարկանդակներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խմորիչն ու աղը տրորում ենք։
- Ավելացնում ենք շաքարավազն ու կաթի հետ խառնած փափկած կարագը։ Կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրն ու ստանում ոչ շատ կպչուն խմոր։
- Խմորը ծածկում ենք ափսեով և 30 րոպե պահում ենք սառնարանում։ Այդ ընթացքում պատրաստում ենք միջուկը (այս դեպքում դա կարտոֆիլակին խյուսով ու սնկով և շոգեխաշած կաղամբով միջուկներն են)։
- Խմորը դուրս ենք բերում սառնարանից, բաժանում ենք փոքր մասերի, բացում ենք ու լցոնում միջուկով։
- Խմորի եզրերն ամրացնում ենք։
- Կարկանդակները դնում ենք ձևամանի մեջ, ապա պատում ենք ձվով ու թխում 15 րոպե 220-230 աստիճան տաքացրած ջեռոցում։
Ցանկության դեպքում միջուկը կարելի է փոխել։
Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև ձեզ, խմորիչը 5 թե՞ 50 գրամ։ 50 գրամը շատ չէ՞։
Բարև Ձեզ, սիրելի Օֆելյա, խոսքը 50 գր թարմ խմորիչի մասին է։ ։)
Իսկ ո՞րն է թարմ խմորիչը։
Թարմ խմորիչն ու չոր խմորիչը նույն գործառույթն են կատարում, սակայն թարմ խմորիչն ավելի արագ է ակտիվանում։ 🙂
isk chor xmorich inchqan?
Սիրելի Ստելլա, 50 գր թարմ խմորիչը կարելի է փոխարինել 17-20 գր չոր խմորիչով: 🙂
knereq zarmanalia vor sarnaranum dnenq xmor@ mish tq tex chen dnum?
knereq zarmanalia vor sarnaranum dnenq xmor@ mish taq tex chen dnum ?