- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 7 minutes
«Պլացինդա»՝ Կարտոֆիլով կարկանդակ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Մաղով անցկացրած ալյուրը լցնում ենք առանձին տարայի մեջ, ավելացնում ենք աղը, լցնում ենք ջուրն ու փորձում ենք ստանալ հարթ խմոր։ Մի քանի րոպե հունցելուց հետո, վերածում ենք գնդի, ծածկում ենք սրբիչով ու 10-15 րոպե թողնում, որ հանգստանա։
- Խմորից փորձում ենք ստանալ 6-8 միանման գնդեր, ծածկում ենք սրբիչով ու 10 րոպե թողնում, որ հանգստանան։
- Մինչ խմորը հանգստանում է, պատրաստում ենք միջուկը, որի համար մաքրում ենք կարտոֆիլն ու բաժանում շատ փոքր խորանարդիկների։
- Ավելացնում ենք մանր կտրատած սոխը։
- Ավելացնում ենք մանր կտրատած կանաչին ու համեմում ենք աղով։
- Խմորագնդերը բացում ենք ու ստանում նուրբ երտեր, լցնում ենք միջուկն (1-2 ճ/գ) ու փաթաթում ենք և որպեսզի խմորի եզրերը ամուր կպչեն, ապա կարելի է ջրով թրջել։
- Կարկանդակները 5-7 րոպե երկու կողմից տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ։
- Համեղ կարկանդակները պատրաստ են։
Կարտոֆիլով միջուկն ամենատարածված տարբերակն է կարկանդակների համար, սակայն պլացինդաներ կարելի է պատրաստել նաև տարբեր միջուկներով։ Անպայման փորձեք պատրաստել այս համեղ կարկանդակներն ու վայելել Պահքի ընթացքում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: