- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Կարտոֆիլով կրեմ-ապուր
Բաղադրիչներ
- կարագ - 1 ճ/գդ
- կարտոֆիլ - 300 գր
- սոխ - 1 գլուխ
- արգանակ հավի մսի - 600 մլ
- դափնու տերև (лавровый лист) - 2 հատ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- սոխ կանաչ - մի քանի ճյուղ
Քայլերի հաջորդականություն
- Կարագը հալեցնում ենք և տապակում մանր կտրատած կարտոֆիլն ու սոխը:
- Այնուհետև ավելացնում ենք հավի մսի արգանակը, դափնու տերևը, աղն ու պղպեղը և զանգվածը եռացնում ենք: Եռալուց հետո, կրակի տակը կամացացնում ենք և ևս 10 րոպե եռացնում:
- Այնուհետև ընկղմվող բլենդերով բաղադրիչները խյուսի ենք վերածում և ավելացնում սերուցքը: Ապուրը խառնում ենք և ևս 5 րոպե եռացնում:
- Ահա և վերջ: Մատուցելիս ապուրի մեջ լցնում ենք մանր կտրատած կանաչ սոխը:
Համեղ կրեմ-ապուր վայելելու ժամանակն է 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: