- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40-60 minutes
Կարտոֆիլով և մսով ջեռեփուկ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կարտոֆիլը մաքրում ենք, աղաջրում խաշում, ջուրը թափում ենք և կարտոֆիլը տրորում (ըստ ցանկության կարելի է մի քիչ կաթ ավելացնել, բայց ոչ այնպես, որ խյուսը չջրիկանա): Քանի դեռ կարտոֆիլը եփվում է, թավայի մեջ բուսայուղ ենք լցնում ու միսը տապակելով կիսաեփ անում: Հենց որ վերջինս գույնը փոխվում է, կրակից վերցնում ենք և աղ ու պղպեղ ավելացնում:
Թխվածքի ձևամանը պատում ենք բուսայուղով, լցնում աղացած միսը և վրայից շարում կտրատած սոխը:
Ծածկում ենք թթվեցրած կաղամբի շերտով և ավելի հյութեղ լինելու համար վրայից կաղամբի թթվաջուր լցնում: Այս ամենից հետո ավելացնում ենք չամանը, հետո հավասար շերտով լցնում կարտոֆիլի խյուսը և վրան լցնում քերած պանիրը:
Ջեռեփուկը թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 40-60 րոպե:
- Ահա և վերջ:
Ավելացնենք, որ մսով ջեռեփուկ պատրաստելիս բաղադրիչներն ըստ ճաշակի կարելի է փոփոխել՝ ավելացնել կարտոֆիլի շերտ, հյութեղ լինելու համար՝ թթվեցրած կաղամբի հյութ և այլն 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: