- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 50 minutes
Կարտոֆիլով և պանրով բլիթներ «Չուդու»
Չուդուն կաթնահունց բլիթ է, որը կարող է ունենալ ամենատարբեր տեսակի լցոն՝ թե՛ մսային, թե՛ բանջարեղենային: Այն կարելի է լցոնել նաև կանաչիով, պարով և նույնիսկ դդմով: Ներկայացնում ենք կարտոֆիլով ու պանրով լցոնված չուդուի բաղադրատոմս:
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կեֆիրը կամ մածունը լցնում ենք կաթսայի մեջ: Ավելացնում ենք ալյուրի մեծ մասը, սոդան ու աղը: Գդալով լավ խառնում ենք:
- Խմորը լցնում ենք ալյուրով պատված սեղանին, լավ հունցում այնքան ժամանակ, մինչև խմորը դադարի կպնել ձեռքերին՝ միևնույն ժամանակ փափուկ մնալով: Հնարավոր է՝ նախատեսվածից մի քիչ շատ ալյուր պահանջվի: Թաղանթով ծածկում ենք ու թողնում 20-30 րոպե, որպեսզի հետո լավ գրտնակվի:
- Կարտոֆիլի խյուսին ավելացնում ենք մասկարպոնեն (կարելի է փոխարինել նաև սովորական ցանկացած տեսակի պանրի ու կաթնաշոռի համաչափ խառնուրդով):
- Միջուկը լավ խառում ենք, անհրաժեշտության դեպքում աղ ավելացնում:
- Խմորը բաժանում ենք 10-12 մասի: Սեղանի մակերևույթին ալյուր ենք ցանում և յուրաքանչյուր մասը հնարավորինս բարակ գրտնակում:
- Մի կեսի վրա լցնում ենք միջուկը:
- Ծածկում ենք ու եզրերը սեղմում: Ավելորդ մասերը կտրում ենք ձևավոր դանակով:
- Լավ տաքացրած ու չոր թավայի մեջ դնում ենք բլիթներն ու միջին ուժգնության կրակին տապակում, մինչև որ տապակվող կողմի վրա ոսկեգույն բծեր հայտնվեն:
- Շրջում ենք, տապակում նաև մյուս կողմից: Սովորաբար այդ ժամանակ բլիթը լավ փքվում է:
- Պատրաստի չուդուն դնում ենք կափարիչով տարայի մեջ, վրան առատ կարագ քսում:
- Շարում ենք իրար վրա՝ յուրաքանչյուրի վրա կարագ քսելով: Պահում ենք կափարիչը ծածկած, որպեսզի չսառեն: Կարագով ներծծված չուդուները շատ փափուկ են լինում, և ցանկալի է մատուցել տաք վիճակում:
- Մատուցում ենք թթվասերի հետ:
Ի դեպ, չուդուի նման բլիթներ գոյություն ունեն տարբեր ազգային խոհանոցներում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: