- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 30-35 minutes
Կարտոֆիլով ջեռեփուկ մսային լցոնով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կարտոֆիլը աղաջրի մեջ եփում ենք։ Այնուհետև ջուրը թափում ենք, ավելացնում ենք կարագը և խյուս ենք պատրաստում։
- Սոխը խորանարդաձև կտրատում ենք, այնուհետև լցնում ենք բուսայուղով թավայի մեջ և տապակում ենք։
Ավելացնում ենք մսի խճողակը, խառնում ենք, որպեսզի գնդիկներ չմնան։ Աղ և պղպեղ ենք անում:
- Լոլիկների վրա եռացրած ջուր ենք լցնում և 5 րոպե թողնում ենք։
- Ջուրը թափում ենք և լոլիկը կեղևազատում ենք։ Լոլիկները խորանարդաձև կտրատում ենք։
- Խճողակի եփվելուց հետո վրան կտրատած լոլիկներն ենք ավելացնում և մոտ 5 րոպե թույլ կրակի վրա շոգեխաշում ենք։
- Խճողակը դնում ենք հրակայուն ձևամանի մեջ և հարթեցնում ենք։
- Վրան խիտ և հավասար կարտոֆիլի խյուսի շերտն ենք լցնում։
- Պանիրը անցկացնում ենք քերիչով և լցնում ենք խյուսի շերտի վրա։ Թխում ենք 30-35 րոպե` մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Այսպիսով, ստացանք մսային լցոնով շատ համեղ կարտոֆիլաին ջեռեփուկ, որը կարող ենք պատրաստել նաև փոքր ձևամանների մեջ և մատուցել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Mi ban harcnem dzer utestneri baxadratomserum kanachi chka nshvac, chi linum?
Հարգելի Արփինե, ջեռեփուկի մեջ կարող եք ըստ ցանկության կանաչի ավելացնել կամ վերջում զարդարել 🙂