- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 40-50 minutes
Կարտոֆիլով և սնկով ջեռեփուկ
Բաղադրիչներ
- սունկ շամպինիոն - 500 գր
- սոխ - 2 գլուխ
- կարտոֆիլ - 500 գր
- բուսայուղ - 4 ճ/գդ
- սպիտակաձավար - 100 գր
- սխտոր - 2 պճեղ
- կանաչի - 2 ճ/գդ (մանրացված)
- պապրիկա - 1 թ/գդ
- ռեհան - 1 թ/գդ (չորացրած)
- լոլիկ չերրի - 6 հատ
- ոլոռ - 120 գր
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սոխը կտրատում ենք և բուսայուղի մեջ տապակում մինչև ոսկեգույն դառնա։
- Ավելացնում ենք սունկը և տապակում ենք մինչև ավելորդ հեղուկը դուրս գա միջից։
- Սունկը տապակելիս կարող ենք մի քանի գդալ չոր սպիտակ գինի լցնել։ Աղ և պղպեղ ենք անում, մի քանի րոպե ևս տապակում ենք և կրակի վրայից վերցնում։
- Սնկով զանգվածը լցնում ենք բլենդերի մեջ և մանրացնում, կարող ենք նաև մսաղացով աղալ։
- Մանրացված սունկը լցնում ենք ամանի մեջ, ավելացնում ենք հում քերած կարտոֆիլը և խառնում ենք։
- Ավելացնում ենք սպիտակաձավարը և խառնում ենք։
- Ավելացնում ենք համեմունքներն ու սխտորը։
- Այնուհետև լցնում ենք կանաչին։
- Հետո ավելացնում ենք կանաչ ոլոռը։
- Այդ ամենը լավ խառնում ենք և դնում ձևամանի մեջ(9x23 չափի)։
- Վրայից շարում ենք լոլիկի կեսերը (կարող ենք ամբողջ մակերեսը չերրի լոլիկի կեսերով ծածկել` ըստ ցանկության)։
- Թխում ենք մոտ 35-40 րոպե` 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Ձևամանի մեջ ենք թողնում մի քիչ սառչի, որից հետո կարող ենք մատուցել` որպես ջեռեփուկ։
- Կարող ենք նաև ամբողջությամբ ձևամանում սառեցնել, այնուհետև հանել, կտորների բաժանել և հացի հետ` որպես տերրին մատուցել։
- Բարի ախորժակ։
Ի դեպ, այս ուտեստը առաջին օրը կարող ենք որպես ջեռեփուկ մատուցել, իսկ հաջորդ օրը որպես տերրին։ Տերրինը ֆրանսիական ուտեստ է, որն իր անունը ստացել է ուղղանկյունաձև, հրակայուն կափարիչով ձևամանից, որի մեջ պատրաստվել է ուտեստը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: