- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
Կարտոֆիլով ֆրանսիական աղցան
Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 800 գր
- գինու քացախ - 2 ճ/գ
- աղ - 1/4 թ/գ
- սոխ - 1/2 գլուխ
- գինի սպիտակ - 50 մլ
- մանանեխ՝ հատիկավոր - 1 թ/գ
- մաղադանոս - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Կարտոֆիլը եփում ենք, թողնում ենք, որ սառչի, ապա հեռացնում ենք կեղևն ու կտրատում։ Լցնում ենք առանձին տարայի մեջ, ավելացնում ենք սպիտակ գինին ու խառնում ենք։
- Պատրաստում ենք սոուսը, որի համար քացախը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք մանանեխն ու աղը։
- Լավ հարում ենք, ապա ավելացնում ենք ձիթայուղը։
- Ստացված սոուսը լցնում ենք կտրատած կարտոֆիլի վրա, ապա ավելացնում ենք մանր կտրատած սոխն ու մաղադանոսը։
- Մատուցում ենք։
Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: